Մահացել է հայտնի գրող Սամվել Մկրտչյանը
55 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամուսինը:
Ս.Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է “Աստղիկ” հանդեսում, ինչպես նաեւ “Անդրադարձ”, “Ար”, “Առավոտ”, “Գրական թերթ” պարբերականներում։
Հայաստանում եւ արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաեւ թարգմանել է բազմաթիվ գրքեր։
2002 թվականից “Արտասահմանյան գրականություն” թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է: Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից։ “Կանթեղ” մրցանակի դափնեկիր է։
Գրողի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին Քանաքեռի սբ. Հակոբ եկեղեցում:
Henaran.am-ը միանում է ցավակցություններին: