23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բյուջե մուտք է եղել 1,85 մլն.դր. գումար

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 01-05.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.65մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 559.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

        Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 4 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի չորս որոշում:  

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 5 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 514.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

 

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանությաննորմերիխախտման համար կայացվել է 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

ԲՊՏ բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է ևս 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

 ԲՊՏ բաժինների կողմից 2 տնտեսվարողների մոտ համատեղ իրականացված  ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման 

երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

     Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացվածշրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

  Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 3.0կգ կենդանի խեցգետին` ինչը բաց է թողնվել Սևանա լիճ:

 Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10 գծամետր ցանց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում:

 

       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,85 մլն.դր. գումար:                         

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ