26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ինչ է անում Վերահսկիչ պալատը

Ապրիլի 9-ին  ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած` “Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից” տեսակետի կապակցությամբ ՀՀ վերահսկչի պալատը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը. Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել: […]

Կարմիր խաչն այցելել է ադրբեջանցի ռազմագերուն

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական ռազմագերուն, որը  գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է “AZE.az “-ն: Ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Մամեդբագիր Թալիբօղլու Ախունդզադեն հայկական կողմին է հանձնվել Թերթեռի շրջանի Յուխարի Չայլի գյուղի մոտ գտնվող զորքերի շփման գծում: Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարի վերջին արդեն  մեկ անգամ այցելել են ռազմագերուն: Կարմիր խաչի ներկայացուցիչները ռազմագերուն են […]

Բաց նամակ Երեւանի քաղաքապետին

 “Փրկենք կենդանիներին”  ՀԿ-ն, “Դինգո” կամավորների թիմը և Երևան քաղաքի տարբեր համայնքներում բնակվող մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ ասվում է. “Խնդրում ենք սույն նամակը չդիտարկել որպես վերջնագիր, այլ սոսկ բարի կամքի դրսևորում: Ձեզ դիմելու բուն պատճառն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ ներկա լարված նախընտրական քաղաքական իրավիճակում […]

Սարկոզին սպառնում է Եվրամիությանը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սպառնում է Ֆրանսիայի սահմաններին անձնագրային հսկողություն սահմանել: Նա նաեւ պահանջում է անօրինական գաղթականների համար փակել դեպի Եվրոպա մուտքը եւ դրանում մեղադրում է Հունաստանին: Այս մասին հաղորդում է “Комсомольская правда”-ն: Այսպիսի կտրուկ հայտարարություններով է նշանավորվել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Սարկոզին մասնավորեցրել է, որ անձնագրային հսկողությունը կսահմանվի նաեւ ԵՄ երկրների քաղաքացիների […]

“Նա իսկական տղամարդ է”. Տուլայի նահանգապետը` հայազգի գործարարի մասին /վիդեո/

Տուլայի մարզի բնակիչ, 52-ամյա ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանն ընտանիքի անդամներին պաշտպանելու համար խոհանոցային դանակով սպանել է 3 զինված հանցագործներին, որոնք ներխուժել են նրա տուն, իսկ 4-րդին հաջողվել է փախչել: Քննիչներն արդեն հայտարարել են, որ կարող է առաջ քաշվել անհրաժեշտ ինքնապաշտպանության փաստը: Ինքը` Գեղամ Սարգսայնն այժմ գտնվում է հիվանդանոցում` գանգաուղեղային եւ դանակահարության բազմաթիվ վնասվածքներով, տեղեկացնում է “Երկրամասը”: […]

Իսրայելցիները գոհ են Իրանից

Միանգամից մի քանի իսրայելական պաշտոնական դեմքեր են հայտնել իրենց գոհունակությունը Իրանի` միջուկային ծրագրի կոմպրոմիսային առաջարկները, որոնք արվել են արեւմտյան դիվանագետների կողմից, տեղեկացնում է “Lenta.ru”-ն: Հանգստյան օրերին պաշտոնական Թեհրանը հրաժարվել է փակել Ֆորդոյում գտնվող ստորգետնյա միջուկային գործարանը, ինչպես նաեւ դադարեցնլ հարստացված ուրանի արտադրությունը: Իրանական ներկայացուցիչների խոսքով`  արեւմտյան դիվանագետների առաջարկը “ոչ ռացիոնալ է”: Նրանք մասնավորապես բացատրել են, […]

Թագուհի սկեսուրը հարսին պատվավոր տիտղոս է շնորհել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը արքայազն Չարլզի տիկնոջը` Կամիլա Փարքեր-Բոուլզին, շնորհել է Մեծ Խաչի տիկնոջ տիտղոս` արժանացնելով Վիկտորիական թագավորական բարձրագույն պատվին, տեղեկացնում է “BBC News”-ը: Այժմ Կամիլան` Կորնուելի դքսուհին, կարող է իր անվանն ավելացնել “տիկին” բառը: Մեծ Խաչի տիկնոջ պատվի շնորհման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` Կամիլայի եւ արքայազն Չարլզի հարսանիքի 7-րդ տարելիցի տոնակատարությունից հետո: […]

Էգեմեն Բաղըշը հերթական անգամ վրդովմունք է արտահայտել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ

Սլովակիայի Գերագույն խորհրդի նախագահ Շտեֆան Հարաբինի այն հայտարարությունը, ըստ որի “ցանկացած մարդ, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը, կենթարկվի 5 տարվա ազատազրկման”, դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել Սլովակիայի եւ Թուրքիայի միջեւ, գրում է “Երկրամասը”-ը: Թուրքիայի ԱԳՆ-ի նախաձեռնությամբ` Բրատիսալավայում Թուրքիայի դեսպանը պահանջում է բացատրություններ տալ Հարաբինի խոսքերի առնչությամբ: Հարաբինն ավելի վաղ հայտնել էր, որ ինքը մեծ նշանակություն է տալիս […]

Ֆրանսիայում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Ֆրանսիայում այսօրվանից պաշտոնապես մեկնարկում է նախընտրական  քարոզարշավը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին: Ըստ ֆրանսիական օրենսդրության` թեկնածուներին տրվում է հավասար իրավունք` լրատվամիջոցները նախընտրական քարոզարշավի շրջանակներում օգտագործելու համար: Ինչպես տեղեկացնում է “РБК”-ն, պահանջների կատարմանը կհետեւի երկրի Տեսալսողական Բարձրագույն խորհուրդը: Երկրի ղեկավարի թեկնածուներից յուրաքանչյուրը կստանա 43 րոպե եթերային ժամանակ: Սոցհարցումների համաձայն` առաջատարների եռյակի մեջ են […]

Քոֆի Անանը Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մտադիր է երեքշաբթի առավոտյան  մեկնել Թուրքիայի հարավ` սիրիացի փախստականների ճամբարները տեսնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, Անանի այցն ընդամենը մեկ օր կտեւի, քանի որ ապրիլի 11-ին նրան սպասում են Իրանում: Երեքշաբթի փախստականների ճամբարները պատրաստվում են այցելել նաեւ ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը: Սիրիական իշխանություններն իրենց համաձայնությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի