06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Նա իսկական տղամարդ է”. Տուլայի նահանգապետը` հայազգի գործարարի մասին /վիդեո/

Տուլայի մարզի բնակիչ, 52-ամյա ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանն ընտանիքի անդամներին պաշտպանելու համար խոհանոցային դանակով սպանել է 3 զինված հանցագործներին, որոնք ներխուժել են նրա տուն, իսկ 4-րդին հաջողվել է փախչել: Քննիչներն արդեն հայտարարել են, որ կարող է առաջ քաշվել անհրաժեշտ ինքնապաշտպանության փաստը: Ինքը` Գեղամ Սարգսայնն այժմ գտնվում է հիվանդանոցում` գանգաուղեղային եւ դանակահարության բազմաթիվ վնասվածքներով, տեղեկացնում է “Երկրամասը”:

Հանցագործները Սարգսյանի տուն են ներխուժել ապրիլի 7-ի երեկոյան: Նրանք սպառնացել են Սարգսյանին, նրա կնոջը, ավագ դստերը  եւ 4 երեխաներին, որոնցից ամենափոքրը մեկ տարեկան է: Հանցագործները ծեծել են ընտանիքի անդամներին, սակայն Գեղամին հաջողվել է վերցնել խոհանոցային դանակը եւ հարվածել նրանցից 3-ին: Սարգսյանին հոսպիտալացրել են , ընտանիքի մյուս անդամներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Հետաքննությունն արդեն պարզել է հանցագործների ինքնությունը, նրանք վրացիներ եւ ռուսներ են: “Mazda 3” մակնիշի ավտոմեքենան, որով նրանք Մոսկվայի մարզից Տուլայի մարզ են ժամանել, հայտնաբերվել է: Մեքենայում գտնվել են իրեղեն ապացույցներ:

Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւը հանդես է եկել ի պաշտպանություն Գեղամ Սարգսյանի: “Twitter”-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ Սարգսյանն “իսկական տղամարդ է, մենք նրան չենք նեղացնի”:

http://youtu.be/aBZbejULOn0

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ