12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թագուհի սկեսուրը հարսին պատվավոր տիտղոս է շնորհել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը արքայազն Չարլզի տիկնոջը` Կամիլա Փարքեր-Բոուլզին, շնորհել է Մեծ Խաչի տիկնոջ տիտղոս` արժանացնելով Վիկտորիական թագավորական բարձրագույն պատվին, տեղեկացնում է “BBC News”-ը: Այժմ Կամիլան` Կորնուելի դքսուհին, կարող է իր անվանն ավելացնել “տիկին” բառը:

Մեծ Խաչի տիկնոջ պատվի շնորհման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` Կամիլայի եւ արքայազն Չարլզի հարսանիքի 7-րդ տարելիցի տոնակատարությունից հետո: Սովորաբար նման արտոնությունից օգտվում են միապետին անձնական ծառայություն մատուցած անձինք:

Վիկտորիական թագավորական տիտղոսը` ասպետական տիտղոսը, հաստատվել է 1896-ին Վիկտորիա թագուհու կողմից: Տիտղոսը 5 կարգերից է բաղկացած: Օրենքով թագուհին ինքն է որոշում` ում է ցանկանում շնորհել տիտղոսը` առանց խորհրդակցելու նախարարների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ