12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սարկոզին սպառնում է Եվրամիությանը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սպառնում է Ֆրանսիայի սահմաններին անձնագրային հսկողություն սահմանել: Նա նաեւ պահանջում է անօրինական գաղթականների համար փակել դեպի Եվրոպա մուտքը եւ դրանում մեղադրում է Հունաստանին: Այս մասին հաղորդում է “Комсомольская правда”-ն:

Այսպիսի կտրուկ հայտարարություններով է նշանավորվել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Սարկոզին մասնավորեցրել է, որ անձնագրային հսկողությունը կսահմանվի նաեւ ԵՄ երկրների քաղաքացիների համար, եթե Եվրամիությունը չփակի իր սահմաններն անօրինական գաղթականների առջեւ: Դիվանագիտական բարեկրթությունը մի կողմ թողնելով` նա հայտարարել է, որ գաղթականների հարցում գլխավոր մեղավորը Հունաստանն է: Այս կտրուկ հայտարարությունները հնչել  են նախագահական ընտրությունների առաջին փուլից 2 շաբաթ առաջ, եւ դա այն դեպքում, երբ նա դեռեւս հետ է մնում իր հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդից:

Ավելի վաղ Սարկոզին արդեն մեկ տարի ժամկետ էր տվել Բրյուսելին` Եվրոպայի սահմանների վրա կարգուկանոն հաստատելու համար: Հակառակ դեպքում` նա սպառնում է դուրս գալ Շենգենյան գոտուց: Սպառնալիքները եւ վերջնագրերը կարող են նշանակություն ստանալ այն դեպքում, եթե Սարկոզին վերընտրվի, ինչը գնալով ավելի կասկածելի է դառնում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ