16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ է անում Վերահսկիչ պալատը

Ապրիլի 9-ին  ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած` “Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից” տեսակետի կապակցությամբ ՀՀ վերահսկչի պալատը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել: Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել:

Վերահսկիչ պալատը անկախ կառույց է, ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն  “Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ  օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական  խմբակցության ներկայացուցիչներն, ի դեպ,միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին:

Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվել են և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում:

Վերահսկիչ պալատը հաշվի առնելով  նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով  հնարավոր քաղաքական շահարկումներից  ժամանակավորապես` մինչև հունիսի մեկը, դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարություններով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ