10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ադրբեջանում մորթում են իրար

Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Գյանջա քաղաքում բախումներ են տեղի ունեցել  իրավապահ  մարմինների եւ ինչ-որ զինված խմբավորման միջեւ, հաղորդում է “Лента.ru”-ն: Արդյունքում զոհվել է 2 մարդ` իրավապահ մարմինների մեկ աշխատակից եւ մեկ հանցագործ: Եւս 2 գրոհային եւ 3 ոստիկան վնասվածքներ են ստացել: “Զինված միջադեպի” մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ մահվան դեպքերը փոխհրաձգության […]

Ընտրողների թիվը ապրիլի 6-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի    6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. ՀՀ  ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է`  2.482.739, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ […]

ՉԺՀ ԱԳ նախարարը Հայաստանին է հանձնել 2 երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի ժողովածուն

2012-ի ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք: Ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի […]

Թուրքիան մեղադրում է Իրանին

Թուրքիան Իրանին մեղադրում է “անկեղծությունից խուսափելու” մեջ, քանի որ իրանական իշխանությունները չեն ցանկանում միջուկային ծրագրերի խնդիրների շուրջ միջազգային հանրության հետ բանակցություններ վարել Ստամբուլում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ Թեհրանի լարված հարաբերություններն Արեւմուտքի հետ, կարող են վերածվել ռազմական հակամարտության, որի դրդապատճառը հենց Իրանի միջուկային ծրագիրն է: Այս մասին հաղորդում է “Regnum” գործակալությունը: Գյուլը նշել […]

Բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը` մայիսի 6-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ 2011-ին մայիսին բարեփոխված ՀՀ Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, սակայն “դեռեւս կան ոլորտներ, որոնք հարկավոր է բարելավել”: Նշվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 2,5 մլն ընտրող, որոնք կարող են […]

Օբամայի վարչակազմը կաջակցի Ջավախքին. Քլինթոն /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը վերջապես պատասխանել է կոնգրեսական Բրեդ Շերմանի գրավոր հարցին` Ջավախքին տրամադրվող օգնության վերաբերյալ: Քլինթոնը պաշտոնապես վերահաստատել է, որ Օբամայի վարչակազմը զգալի օգնություն կցուցաբերի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանին: Քլինթոնը մասնավորապես նշել է, որ “Հազարամյակի մարտահրավերներ” կազմակերպության միջոցներով արդեն վերականգնվել է Թբիլիսին Ջավախքին կապող հիմնական ճանապարհը, որը կնպաստի […]

“Ժողովրդավարությունը նավթից թանկ է”. չեխահայ համայնքն Ալիեւին բողոքի ակցիայով է դիմավորել /վիդեո/

Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Պրահա այցելության մեկնարկի օրը նշանավորվեց նաեւ այցի ընթացքում չեխահայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայով: Չնայած Պրահայում տեղացող հորդառատ անձրևին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալիեւի կեցավայրի առջեւ եւ պարզել էին “Ալիեւը բռնակալ է”, “Ժողովրդավարությունը նավթից թանկ է”, “Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է” եւ նման այլ կարգախոսներով […]

Սարկոզին մտադիր է “ոսկե կանոն” ամրագրել Սահմանադրության մեջ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է, որ վերընտրվելու դեպքում կդադարեցնի երկրի  բոլոր ներդրումները Եվրամիության ընդհանուր բյուջե, հաղորդում է  “AFP”-ը: Սարկոզին բացատրել է, որ այդ քայլով Ֆրանսիան տարեկան կխնայի մոտ 600 մլն եվրո: Բացի այդ, Սարկոզին խոստացել է նաեւ, որ եթե կրկին զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա մի քանի ամսվա ընթացքում Սահմանադրության մեջ նոր օրենք կամրագրի, որը […]

Սիրիան պահանջում է չաջակցել ընդդիմությանը` Անանին հնարավորություն տալու համար /վիդեո/

Սիրիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում` Բաշար ալ-Ջաֆարին, պահանջել է Քաթարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից եւ Արեւմուտքից հրաժարվել սիրիական զինված ընդդիմությանն աջակցելուց եւ ֆինանսավորելուց: “Մեզ անհրաժեշտ է պարտավորվածություն քաթարցիներից, սաուդներից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, որ Անանին հնարավորություն կտրվի հաջողության հասնել,”-նշել է դիվանագետը: Սիրիական իշխանությունները զգուշանում են, որ բնակելի  տարածքներից զորքերի դուրս բերելուց հետո, ինչը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ը, այնտեղ […]

Հռոմի պապը մեղադրել է ավստրիացի հոգեւորականներին

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը “ինչ-որ մի եվրոպական երկրի” քահանաներին մեղադրել է անհնազանդության մեջ` կանանց ձեռնադրել թույլատրելու կոչի համար, տեղեկացնում է “ANSA” իտալական գործակալությունը: Նման կոչով 2011-ին հանդես են եկել ավստրիացի հոգեւորականները` Հելմութ Շուլերի գլխավորությամբ, որոնց հետագայում միացել էին Գերմանիայի, Բելգիայի եւ Իռլանդիայի հոգեւորականները: Բենեդիկտոս 16-րդը հիշեցրել է, որ դեռեւս Հովհաննես Պողոս 2-րդն է հայտարարել կանանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի