28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիան պահանջում է չաջակցել ընդդիմությանը` Անանին հնարավորություն տալու համար /վիդեո/

Սիրիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում` Բաշար ալ-Ջաֆարին, պահանջել է Քաթարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից եւ Արեւմուտքից հրաժարվել սիրիական զինված ընդդիմությանն աջակցելուց եւ ֆինանսավորելուց: “Մեզ անհրաժեշտ է պարտավորվածություն քաթարցիներից, սաուդներից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, որ Անանին հնարավորություն կտրվի հաջողության հասնել,”-նշել է դիվանագետը: Սիրիական իշխանությունները զգուշանում են, որ բնակելի  տարածքներից զորքերի դուրս բերելուց հետո, ինչը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ը, այնտեղ կներխուժեն ընդդիմության զինված խմբավորումները, տեղեկացնում է “Росбалт”-ը:

Քոֆի Անանն ակնկալում է, որ մինչեւ ապրիլի 12-ը եւ կառավարական զորքերը, եւ ընդդիմությունը կկատարեն կրակը դադարեցնելու համաձայնությունը, որից հետո 48 ժամ կտրվի ընդհանրապես բռնությունը դադարեցնելու համար:

Նախօրեին սիրիական իշխանություններն արդեն դուրս են բերել զորքերը  երկրի 3 շրջաններից:

Օրերս Անանը հայտնել էր, որ Դամասկոսն իր համաձայնությունը տվել է մինչեւ նշված ժամկետը զորքերը հանել քաղաքներից` Սիրիայի հակամարտության կարգավորման իր նախագիծն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ Անանի նախագիծը նախատեսում է մի շարք պարտավորությունների կատարում սիրիական իշխանություններին եւ ընդդիմության կողմից, մասնավորապես` դադարեցնել զինված հակամարտությունը` ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմի վերահսկողության տակ, տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերել եւ միջսիրիական երկխոսություն սկսել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ