07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում մորթում են իրար

Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Գյանջա քաղաքում բախումներ են տեղի ունեցել  իրավապահ  մարմինների եւ ինչ-որ զինված խմբավորման միջեւ, հաղորդում է “Лента.ru”-ն:

Արդյունքում զոհվել է 2 մարդ` իրավապահ մարմինների մեկ աշխատակից եւ մեկ հանցագործ: Եւս 2 գրոհային եւ 3 ոստիկան վնասվածքներ են ստացել:

“Զինված միջադեպի” մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ մահվան դեպքերը փոխհրաձգության արդյունքում են տեղի ունեցել, իսկ որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ Գյանջայում պայթյուն է տեղի ունեցել:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում հաստատել են, որ Գյանջայում հատուկ գործողություն է իրականացվում: Առաջիկայում վարչությունը պաշտոնապես հաղորդագրություն կտարածի դեպքի հետ կապված:

Միաժամանակ հայտնի է դարձել նաեւ, որ Ազգային անվտանգության նախարարությունը նախօրեին նմանատիպ մի գործողություն է իրականացրել նաեւ երկրի հյուսիսում գտնվող Զատակալի քաղաքում, որի արդյունքում 4 մարդ է ձերբակալվել: Չի բացառվում, որ այդ գործողությունը կապ ունի Գյանջայում իրականացվող գործողության հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ