28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՉԺՀ ԱԳ նախարարը Հայաստանին է հանձնել 2 երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերի ժողովածուն

2012-ի ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Ձյան Շուշենը եւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ելույթ ունենալով հանդիսության մասնակիցների առջև` Ձյան Շուշենը ՉԺՀ կառավարության եւ չին ժողովրդի անունից իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի ղեկավարությանը եւ հայ ժողովրդին: Դեսպան Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ անցած 20 տարիների ընթացքում 2 երկրների կողմից իրականացվել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդյունքում արձանագրվել են լուրջ հաջողություններ համագործակցության բոլոր բնագավառներում:

Ընդունելության ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը ներկայացրեց եւ հայկական կողմին հանձնեց 20 տարիների ընթացքում 2 երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ժողովածուն եւ տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն ու հիշարժան իրադարձությունները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստվել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ