28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՊՀ արտգործնախարարները քննարկել են Սիրիայում, Իրանում եւ Պակիստանում տիրող իրավիճակը

Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի  հոբելյանական նստաշրջանին քննարկվելիք հարցերը:

ՀԱՊԿ արտգործնախարարները մանրամասն քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր:  Խորհրդի մասնակիցները անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանական միջուկային ծրագրի եւ Պակիստանում իրավիճակի շուրջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին ներկայացրեց արտաքին քաղաքականության համադրման հարցերը, միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների համագործակցությունը:

Նույն օրը Աստանայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում էր կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ` հումանիտար բնագավառի, անվտանգության, տնտեսության, քարտեզագրության, ճգնաժամային իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում քննարկվեցին Պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգային հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հինգ փաստաթղթի նախագիծ եւ կառավարությունների ղեկավարների խորհրդին` տաս փաստաթղթի նախագիծ:

Նախարարական հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ-երի միջեւ ոլորտային խորհրդակցությունների բովանդակությանն ու անցակացման ժամանակացույցին:

Նստաշրջանի մասնակիցները անդրադարձան նաեւ “Միր” միջպետական հեռուստառադիոընկերության գործունեությանը եւ դրա զարգացման ծրագրերին:

Հանդիպմանը որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ս.թ. նոյեմբերին Աշխաբադում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ