07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էգեմեն Բաղըշը հերթական անգամ վրդովմունք է արտահայտել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ

Սլովակիայի Գերագույն խորհրդի նախագահ Շտեֆան Հարաբինի այն հայտարարությունը, ըստ որի “ցանկացած մարդ, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը, կենթարկվի 5 տարվա ազատազրկման”, դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել Սլովակիայի եւ Թուրքիայի միջեւ, գրում է “Երկրամասը”-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի նախաձեռնությամբ` Բրատիսալավայում Թուրքիայի դեսպանը պահանջում է բացատրություններ տալ Հարաբինի խոսքերի առնչությամբ:

Հարաբինն ավելի վաղ հայտնել էր, որ ինքը մեծ նշանակություն է տալիս այն փաստին, որ Սլովակիայում գործում է  Հայոց ցեղասապնության ժխտումը քրեականացնող օրենք, եւ հայտարարել, որ եթե թուրքական չինովնիկները կամ որեւէ այլ անձ փորձեն Սլովակիայում ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, կենթարկվի 5 տարվա ազատազրկման:

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշել է, որ “սլովակ քաղաքական գործիչները լավ կանեն չխեղաթյուրեն պատմությունը”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ