27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Թալանել են գեներալի որդուն. Առավոտ

«Առավոտի» տեղեկություններով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյա­նի որդու` Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել: Մեր տեղեկություններով պաշտոնանկու­թյունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը բնակարան, հո­ղակտոր, մի բանի ավտոմեքենա: Վեդեցիների պնդմամբ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել […]

Հակառակորդն անկանոն բնույթի կրակոցներ է արձակել

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԱԱԾ-ն բացահայտումներ է արել. Հրապարակ

Մեր տեղեկություններով` հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ եւ յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել:   Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հունիսի 29-ին` Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ,  ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ […]

Արցախում անհետ կորել են 200 մարդ

Հայաստանում հունիսի 29-ին նշում են Հայրենիքի համար զոհվածների եւ անհետ կորածների հիշատակի օրը։ Ավանդույթի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Եռաբլուր հուշահամալիր եւ հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը զոհած ազատամարտիկներին եւ զինծառայողներին։ 1992-ի հունիսի 29-ին Ասկերանի մոտ զոհվել էր «Արաբո» ջոկատը։ Հերոսական ջոկատի պատվին այդ օրը Հայաստանում նշվում է որպես […]

8 տարվա ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել.նախարար

«Վերջին ութ տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել, որից 60-ը՝ այն պաշտոններից, որոնց մեջ առկա են կոռուպցիոն ռիսկեր»,-այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողի  հարցին, թե նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարն ինչ փուլում է: «Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես է իրականացվում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում կադրային […]

«Խառնաշփոթ ստեղծել պետք չէ»

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝  անհասկանալի է  համարում Ռուսաստանից 200 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական նշանակության վարկի շուրջ ստեղծված աժիոտաժը: «Բանակցությունների ընթացք գոյություն ունի այս համաձայնագրի կատարման շրջանակներում, որը դեռ չի ավարտվել։ Լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս կողմերի անունից, իրականացնում են […]

Որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա. Արա Նազարյանը՝ լրագրողներին

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համաձայնագիրը վավերացնելու հետ կապված հարցերին պատասխանելով՝ ասաց. «Իրականության հետ կապ չունի, դուք համաձայնագիրը չեք կարդացել, երկու օր է` համաձայնագիրը քննարկվում է, ու դուք նորից այդ հարցերն եք տալիս»: Հարցին՝ արդյո՞ք  մտավախություն չկա, որ ՌԴ-ն իր պայմանավորվածությունը չի կատարի, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, վերջինս […]

Պետք չէ կողքից խանգարել. Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի մասին

«Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, ԶՈՒ ղեկավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարում է եւ պետք չէ փորձել կողքից խանգարել»,-այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե արդյոք հայոց բանակում Սամվել Բաբայանի կարիքը կա՝ այսպես արձագանքեց  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : «Առհասարակ, ես խորհուրդ կտամ մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Պետք […]

Սեյրան Օհանյանը չի ընդունում Սեֆիլյանի հայտարարությունը

«Ի՞նչ եք Դուք կարծում՝ բանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առկայության պայմաններում, որտեղ կա իշխանություն, իշխանության բոլոր թեւերը, անվտանգության համակարգը, եւ Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թեւերի, բանակի առկայության պայմաններում անհրաժեշտություն կա՞, որ կամավորական ջոկատներ ինքնուրույն որոշում են ինչ-որ խնդիրներ կատարել: Դա անընդունելի է բանակի ղեկավարության համար: Եթե զինվորագրվելու կարիք լինի, մենք այդ ժամանակ չենք էլ լսելու՝ իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված