11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սեյրան Օհանյանը չի ընդունում Սեֆիլյանի հայտարարությունը

«Ի՞նչ եք Դուք կարծում՝ բանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առկայության պայմաններում, որտեղ կա իշխանություն, իշխանության բոլոր թեւերը, անվտանգության համակարգը, եւ Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թեւերի, բանակի առկայության պայմաններում անհրաժեշտություն կա՞, որ կամավորական ջոկատներ ինքնուրույն որոշում են ինչ-որ խնդիրներ կատարել: Դա անընդունելի է բանակի ղեկավարության համար: Եթե զինվորագրվելու կարիք լինի, մենք այդ ժամանակ չենք էլ լսելու՝ իրենք պետք են, թե չէ, կգան, թե չէ, բոլորն ըստ իրենց տարիքային ցենզի հավաքագրվելու են եւ գնան իրենց բանակը պաշտպանելու»,-այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե իրենք  պատրաստ են մեկնել առաջնագիծ եւ «ազատագրելու կորցրած տարածքները», ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը չցանկացավ մեկնաբանել Սեֆիլյանի կալանավորումը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ