14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Խառնաշփոթ ստեղծել պետք չէ»

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝  անհասկանալի է  համարում Ռուսաստանից 200 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական նշանակության վարկի շուրջ ստեղծված աժիոտաժը:

«Բանակցությունների ընթացք գոյություն ունի այս համաձայնագրի կատարման շրջանակներում, որը դեռ չի ավարտվել։ Լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս կողմերի անունից, իրականացնում են այն գործողությունները և կատարում են այն պարտավորությունները, որոնք համապատասխանում են համաձայնագրին։ Խառնաշփոթ ստեղծել, իրարանցում առաջացնել և տարբեր փաստարկներ բերել, կարծում եմ, տեղին չեն»,- ասաց Կորյուն Նահապետյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ