12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Թուրքիան սկսել է անօդաչու թռչող սարքեր արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովում: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝  թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին: «Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: […]

Հայաստան է այցելել Չեխիայի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Սեպտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում էր գտնվում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: Չեխական կողմին հանգամանալից ներկայացվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության […]

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մովսես Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»:

Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

Սեյրան Օհանյանին առաջա՞րկ է արվել

Առաջիկայում կկազմավորվի կառավարության ամբողջական «ֆեյս կոնտրոլը».  ՀՀ նախագահը կնշանակի ԱԳ եւ Պաշտպանության նախարարներին: Այս առումով հանգիստ են ԱԳ նախարարությունում. նախարար Էդվարդ Նալբանդյանը կշարունակի պաշտոնավարել: Իրավիճակը ճամպրուկային է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիմակիցների շրջանում. նախարարը իրերն է հավաքում: Սեյրան Օհանյանի հետ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները: Օհանյանին կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս կփոխարինի […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Զինվոր ենք…. /վիդեո/

Զինվորի կողքին լինելը առաքելություն չէ, այլ հպարտություն: Զինվորին, Աստծո ներկայությամբ խրախուսելը` հայ մարդու համար ամենաթանկ նվիրումն է: Արսեն սարկավագ Մաթևոսյանը զինվորներին պատմում է հավատի և նվիրումի մասին: Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավորը գիտի, որ հայրենիքը զինվորի տունն է, իսկ հավատը ոգին ու էությունը: «Մենք գնում ենք զինվորի կողքին կանգնելու, իր հետ ծառայելու , իրեն թև […]

Սեյրան Օհանյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով նիստի մասնակիցներին` Սեյրան Օհանյանը […]

Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի […]

Հանկարծակի ստուգումներ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ: Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի