27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան սկսել է անօդաչու թռչող սարքեր արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովում: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝  թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին:

«Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: Բայց մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք», – ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելից գնված 10 անօդաչու սարքերը Թուրքիան ավելի ուշ չի կարողացել վերանորոգել տալ:

«Շնորհակալություն նրանց. այդպիսի հարևանների շնորհիվ մենք սեփական արտադրանքն ունեցանք: Հիմա այդ անօդաչուներն օգտագործում ենք տարբեր գործողությունների ժամանակ: Արդեն բավական հզոր զրահակիրներ ենք արտադրում, որոնք աշխարհում շատ կարևոր տեղ են զբաղեցնում», – նկատել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ նպատակ ունեն արտահանման ծավալները հասցնել 500 միլիարդ դոլարի և հույս է հայտնել, որ նաև շնորհիվ բարձր տեխնոլոգիական արտադրանքի պիտի աճեն արտահանման ծավալները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ