12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մոսկվան կտա՞. Հայկական Ժամանակ

Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարետր նախարարություններից մեկում՝ ԱԳ-ում կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։ Ներկայումս երկու նախարարներն Էլ համարվում են «ՌԴ-ի մւսրդը»։ Մամուլում հրապարակվել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։ Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր Էին շրջանառվում, […]

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները: Ողջունելով հավաք-պարապմունքների մասնակիցներին` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են ընձեռում բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Այնուհետև Սեյրան Օհանյանը հանդես է եկել «Տարածաշրջանային իրավիճակը ապրիլյան պատերազմից հետո: Արդյունքներն ու քաղված դասերը» թեմայով […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայում՝ Մարդին նահանգում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող, կա 8 վիրավոր, նրանք եւս զինծառայողներ են։ Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել:

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Իրադրությունն առաջնագծում

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:         ԼՂՀ  ՊՆ  մամուլի […]

Զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի […]

Իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում. Սեյրան Օհանյանի պատասխանը

«Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին՝ իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում»: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»: ՀՀ պաշտպանության նախարարի […]

«Իմացանք, որ միայն բահերով չի, որ կռվում ենք» (վիդեո)

«Կարևորը բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակն է և ոչ թե հզոր զենքի առկայությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված զենքի տեսակներին: «Եթե կարողանանք ստեղծել մի վիճակ, որ զինվորը բարոյահոգեբանական վիճակով կատարյալ լինի, շատ ավելի մեծ արդյունք կունենանք: Հավատացեք, որ լավագույն զենքի տեսակներն էլ չեն կարող […]

Զորահանդեսն ավելի շատ թշնամուն զսպելու ուղերձ էր. քաղաքագետ

Երևանում տեղի ունեցած զորահանդեսն ավելի շատ թշնամուն զսպելու ուղերձ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ «Իսկանդերներով» անհնար է կանխել ապրիլան իրադարձությունների նման էսկալացիաները Ղարաբաղում: Նրա խոսքով, հաշվի առնելով լարվածության աստիճանը, որը եղել է այս տարվա ապրիլին, նման իրադարձությունների կրկնությունը հնարավոր է: «Ես չեմ ասում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի