15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զորահանդեսն ավելի շատ թշնամուն զսպելու ուղերձ էր. քաղաքագետ

Երևանում տեղի ունեցած զորահանդեսն ավելի շատ թշնամուն զսպելու ուղերձ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ «Իսկանդերներով» անհնար է կանխել ապրիլան իրադարձությունների նման էսկալացիաները Ղարաբաղում: Նրա խոսքով, հաշվի առնելով լարվածության աստիճանը, որը եղել է այս տարվա ապրիլին, նման իրադարձությունների կրկնությունը հնարավոր է:

«Ես չեմ ասում, որ դա պարտադիր կլինի: Բայց «Իսկանդերները» այն չեն, ինչով կարելի է կանխել նման էսկալացիաները: Ապրիլյան իրադարձությունների նման էսկալացիաները երկու բանով են պայմանավորված՝ նավթի գներովու Ադրբեջանի պատրաստվածությամբ, հատուկ նախապատրաստում անցած հատուկ նշանակայաինների առկայությամբ»,- նշել է Իսկանդարյանը: Այն ինչ մեզ ցույց տվեցին զորահանդեսն, չի կարող կանխել նման էսկալացիաները:

Քաղաքագետը շեշտեց, որ նման զինատեսակների ցուցադրմամբ ամենևին էլ չի նշանակում, որ կրակոցները սահմանին կդադարեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ