12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել […]

Քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, […]

Նոր հույս (վիդեո)

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ էին: Henaran.am -ի հետ զրույցում նրանք ասացին, որ եկել են՝ այս պահին դեռևս Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին ներկայացնելու իրենց պահանջը, որ արդեն տարիներ շարունակ չի բացահայտվում, թե ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները:

Սեյրան Օհանյանի փոխարեն. Հրապարակ

Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տե­սուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԼՂՀ պաշտպա­նության նախարար Լյովա Մնացականյանի’ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուն: «Սպասեք նախագահի որոշմա­նը, կլինի, կասեն ով է լինելու, ով ոչ»: Իսկ այդ պաշտոնում նշանակում անելիս իր կարծիքը չէն հարցնում որպես զինված ուժերում բարձր պաշ­տոններ զբաղեցրած անձ: «Քաղաքական որո­շում կլինի` կնշանակեն»:  Իսկ ԼՂՀ-ում կգտնվի Մնացականյանին փոխարինող […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 450 կրակոց

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Պատրաստվենք պատերազմի /վիդեո/

«Սեպտեմբերի 2-ին եղել եմ Թալիշում: Նույն այն պոստերում էի, որ քաջաբար պահեցին մեր տղերքը: Այն պոստերում , որտեղ հերոսացան: Այս պահին նորմալ իրավիճակ է: Մեր զինվորները մեզնով շատ են հպարտանում ու պատրաստ են պահել պոստը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկը սահմանին գտնված ժամանակ մի շարք դիտարկումներ է արել:

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու

Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի  Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող   նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և  նրա դաշտային օգնականներ  Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  ու Խրիստո […]

Զերծ մնացեք կանխատեսումներից և ակնարկներից. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության  նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր  էջում գրառել է, «Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ

Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն` միայն խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի