28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում. Սեյրան Օհանյանի պատասխանը

«Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին՝ իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում»:

«Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook-ի էջից:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե մերժելու է Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը, վատ է ընդունվել:

«Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է։ Սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»,-գրել էր թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ