27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մենք չենք կռվել, որ ձերբակալվենք.ազատամարտիկները հացադուլ են հայտարարում

Մի քանի ազատամարտիկներ այսօր Ազատության հրապարակում հացադուլ կհայտարարեն: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Ավետիսյանի փոխանցմամբ ազատամարտիկները պահանջելու են «անհապաղ ազատ արձակել 18 քաղբանտարկյալներին» /նկատի ունի «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման 6 անդամների ձերբակալությունը, ինչպես նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ և ընկերներ գործով դատապարտվածներին-հեղ./: «Այսօր քանի հոգի կգա՝ չեմ կարող հստակ […]

Ալեք Ենիգոմշյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Այսօրառավոտյան ՀԽ Քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե որպես ապրիլի 7-ի գործով վկա: Տեղեկացնենք նաև,  որ Վերաքննիչ դատարանում բողոքների քննության համար նշանակվել են հետևյալ օրերը. ԺիրայրՍեֆիլյան 20.04.2015 թ. ժամը 11.00-ին, Արամ Հակոբյան՝ 20.04.2015 թ. ժամը 13.00-ին, Գևորգ Սաֆարյան՝ 20.04.2015 թ. ժամը 14.00-ին, Գարեգին Չուգասզյան՝ 20.04.2015 թ. ժամը […]

11 տարի 3 ամիս ազատազրկում. Հովհաննեսը չի ընդունում մեղքը

Կեղծել կարելի է ստորագրությունը, իսկ  խի՞ղճը: Երբ կշեռքի վրա մարդկային կյանքն է ու օրենքը: Իրավական բոլոր չափորոշիչները ի վերջո հաշվետու են դառնում սուբյեկտիվ մոտեցման առաջ: Հովհաննես Ժորայի Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման մի «հանցանքի» համար որը ոչ մի կերպ չի ապացուցվում: Մի փոքր անդրադարձ անենք դատավարական պատմությունից. Դատարանն ապացուցված է համարել, որ […]

Մարդկանցով լի եկեղեցին այրել են՝ ամուր փակելով դռները

Մովսես Կիրակոսյանի պատմությունը 1887 թ., Մուշ, Վարդենիս գյուղ 87-ամյա Ծովինար Կիրակոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր ու մոր պատմությունը: Նրանք երկուսն էլ ապրել են Մուշի Վարդենիս գյուղում, որտեղ կոտորածը սկսվել է 1915 թվին՝ Վարդավառի օրը: Գյուղը հայտնվել է շրջապափակման մեջ, ժողովուրդըփորձել է փրկություն գտնել եկեղեցու ներսում, սակայն եկեղեցին այրել են՝ ամուր փակելովդռները: «Հայրս՝ Մովսես Մանուկի Կիրակոսյանը, […]

Գանգուղեղային վնասվածք՝ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով

Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Ասքանազ Մ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նույն օրը, ժամը 22.00-ին, հարևանը հայտնել է, որ Ասքանազ Մ.-ն վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։  2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի […]

Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և 98 փամփուշտ՝ եկեղեցու մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության ծառայողները Երևանի Իսրայելյան թիվ 21 շենքի մոտ հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 98 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն:  Կատարվում է հետաքննություն:

Ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության.փոխոստիկանապետ

«Ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը՝ ներկայացնեով  Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվելիք աշխատանքները ուղղված հասարակական կարգի պահպանմանը և ճանապարհային երթևեկության կազմակերպմանը: Նրա փոխանցմամբ՝  Երևանի և մարզերի հասարակական վայրերում ավելացել են պարեկապահակետային ծառայության վերակարգերը: Ապրիլի 5-ից նաև ծառայություն է իրականացվում ծառայողական […]

Չափահաս հայերի մի մասին դեպի ծովն են տարել, մյուսներին՝ երեխաների աչքի առաջ գլխատել

Համայակ Տոնոյանի պատմությունը 1907 թ., Կարս Ռիտա Դավթյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: 7 տարեկանում նա կորցրել է հորն ու մորը և միայն թուրք հարևանի օգնությամբ ողջ մնացել: Նա պատմել է, որ թուրքերը նախ տան չափահաս անդամներին են հավաքել, ոմանց դեպի ծովն ենտարել, ոմանց էլ՝ երեխաների աչքի առաջ գլխատել: «Պապիկս՝ Համայակ Սիմոնի Տոնոյանը, այն քչերից […]

«Ցեղասպանություն. Սկիզբը». НТВ հեռուստաընկերության պրեմիերան /վիդեո/

Ռուսական НТВ հեռուստաընկերությունն ապրիլի 24-ին կցուցադրի նոր վավերագրական ֆիլմ` Հայոց ցեղասպանությանը նվիրված: Այն կոչվում է «Ցեղասպանություն. Սկիզբը», հայտնում է ntv.ru-ն: Ֆիլմի նկարահանումների համար հեղինակները մեկնել են Թուրքիա, ներկա գտնվել այնտեղ մնացած միակ հայկական գյուղում եւ անգամ նրանց հաջողվել է ականատեսների հետ զրուցել: Տեսանյութը` այստեղ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված