15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդարության համար պայքարող մայրերը Բաղրամյան պողոտայում են

Ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի այսօր էլ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները Բաղրամյան պողոտայում են: Սովորաբար նրանք կանգնում են նախագահական նստավայրի դիմացի մայթին: Այսօր իրենց որդիների մահվան հանգամանքների արդարացի բացահայտում պահանջող մայրերը հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների կողքին են:   

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ոստիկանությունը հունիսի 23-ին ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր բողոքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչը իրենք դատապարտում են: Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին անմիջապես սկսել անկախ և ամբողջական հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք օգտագործված ուժն օրինաչափ […]

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել ցուցարարների խաղաղ հավաքների ազատության իրավունքը

ՎԱՐՇԱՎԱ, 24 հունիսի 2015թ. – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր կոչ է արել ՀՀ իշխանություններին հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը: «Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք լիովին հարգի Երևանում ցուցարարների […]

Աղոթենք ոստիկանապետի համար. Ժամանակ

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում եւս բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, տեղեկացնում է «Ժամանակ»-ը: Երեկ եւս Գյումրիի թատերական հրապարակը մարդաշատ էր: Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը երեկ թերթի հետ զրույցում հայտնել է, որ Թատերական հրապարակում մարդկանց հոսքը ժամ առ ժամ ավելացել է: Նա ասաց որ միայն նախօրեին են ակցիան իրականացվել ոստիկանության դիմաց որպեսզի անօրինական […]

Սա արդեն Սերժ Սարգսյանի ուժերից վեր է. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն: Այդպիսի իրավասությամբ Հայաստանի Հանրապետության նախագահն օժտված չէ»,- այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ […]

Կոստանյանն առաջ է գնում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՌԴ դատախազ Յուրի Չայկայի և ՀՀ դատախազ Կոստանյանի հարաբերությունները շատ են ջերմացել: Աղվան Գառնիկիչի վաղեմի բարեկամ Չայկան սկզբում բավականին սառն էր վերաբերվում ՀՀ երիտասարդ դատախազին, որը Պերմյակովի գործի հետ կապված ամբիցիոզ հայտարարություններ էր արել, սակայն «մոտիկից» ծանոթանալով նրա հետ Մոսկվայում, ապա՝ Յալթայի սեփական ամառանոցում հյուրընկալելուց հետո, Չայկան փոխել է վերաբերմունքը՝ փոխելով […]

Ինչ արժե պլաստմասե դատարկ շիշը. Հայկական Ժամանակ

Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցը ցրելու համար ոստիկանության համար հիմք Է հանդիսացել այն օպերատիվ տեղեկատվությունը, թե նստացույցավոր-ների մեջ սկսել են բիզեր, կոփազենքեր եւ այլն սառը զենքեր բաժանվել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Երբ որ արդեն տեղեկություն ստացվեց բաժանվող բիզերի, կոփազենքերի եւ այլ սառը զենքերի մասին, […]

Օսիպյանը ներում է իր գլխարկի վրա թքող աղջկան /վիդեո/

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ակտիվիստներից մեկին բերման են ենթարկել: Հարցին, թե արդյոք քրեական գործ կա հարուցված, նա պատասխանեց՝ իմ տեղեկություններով, այո: Ինչ վերաբերում է հասարակական կարգը խախտելուն, ապա նա նշեց, որ կարգը խախտվում է հունիսի 20-ից առ այսօր, իսկ խախտողների նկատմամբ  ոստիկանությունը դրսևորում […]

Փոքրիկը 3 օր ապրել է մահացած ծնողների հետ

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հանգստավայրերից մեկում: 6-ամյա ուկրաինուհին 3 օր ապրել է ծնողների հետ, որոնք մահացել էին ալկոհոլային թունավորումից:  Ուկրաինայից մի ընտանիք` 38-ամյա Վյաչեսլավը, նրա կինը` Մայան եւ 6-ամյա դուստրը` Անժելիկան, մայիսի 8-ին Անթալիայում բնակարան են վարձել: Հարեւանները պատմել են, որ նրանք հաճախ են վիճել, ալկոհոլը չարաշահել են, գրում է Нurriyet Daily News-ը: […]

Նկատելով դանակը՝ փայտով ուժգին հարվածել է ձեռքին

Հունիսի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտ դանակներով հարձակվել են 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ի վրա: Վերջինս ժամը 18.30-ին, «աջ ճաճանչդաստակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Ս.-ն Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 4-րդ հարկում վիճաբանել է 1964 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված