07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության.փոխոստիկանապետ

«Ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումները անցել են ուժեղացված ծառայության»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը՝ ներկայացնեով  Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվելիք աշխատանքները ուղղված հասարակական կարգի պահպանմանը և ճանապարհային երթևեկության կազմակերպմանը:

Նրա փոխանցմամբ՝  Երևանի և մարզերի հասարակական վայրերում ավելացել են պարեկապահակետային ծառայության վերակարգերը: Ապրիլի 5-ից նաև ծառայություն է իրականացվում ծառայողական շներով: Հիմնական միջոցառումները սկսվում են ապրիլի 22-ից: Այդ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարարական-քաղաքական ֆորումը. «Հիմնականում ապրիլի 22-ին երեկոյան ժամը 21:30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կլինի հսկման կարգ, որը նախորդում է սրբադասման արարողությանը: Ապրիլի 23-ին մարզահամերգային համալիրի ֆորումի ավարտից հետո ժամը 17:00-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանի տարածքում կսկսվի սրբադասման արարողությունը, որը ինչպես Էջմիածնում, այնպես էլ Երևան քաղաքում կարող են դիտել տեղադրված հեռուստաէկրաններից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սրբադասման արարողությանը մասնակցելու համար քաղաքացիները Երևանի Բրազիլիայի հրապարակից կարող են անվճար ավտոբուսներով ուղևորվել և այնտեղի վերադառնալ Երևան՝ ժամը 14:00-ից սկսած»,-պարզաբանեց փոխոստիկանապետը:

Ապրիլի 23-ին սրբադասման ավարտից հետո Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու System of a down խմբի համերգը՝ «Արթնացրեք հոգիները» խորագրով՝ ընդդեմ ցեղասպանությունների: Համերգի մասնաակցությունը պատշաճ ապահովելու նպատակով առավոտյան ժամը 08:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները: Համերգին մասնակցել ցանկացողների համար մուտքը կլինի միայն Շահումյան հրապարակի կողմից, իսկ ելքերը ՝ Ամրիյան փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի կողմից, Աբովյան և Նալբանդյան փողոցների կողմից մուտք և ելք չի իրականացվելու: Սահմանափակված է մասնակիցների թիվը և 50.000 մարդու մուտքից հետո ոստիկանություն ստիպված կլինի փակել նաև մնացած մուտքերի հնարավորությունը:

Հովհաննիսյանը փոխանցեց նաև, որ տեղադրվելու են հատուկ սարքեր և երբ քաղաքացիները անվտանգության նկատառումներից ելնելով մոտենան ստուգում անցնելու, այդ սարքերը կհաշվեն մարդկանց թիվը: Ապրիլի 24-ին՝ առավոտյան արարողակարգային միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները կլինեն փակ. քաղաքացիների համար մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի 13:00-ից, սիկ մինչ այդ համալիրի տարածքում տեղի են ունենալու արարողակարգային միջոցառումներ: Ապրիլի 24-ին փակ կլինի Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը՝ կիսով չափ. Տիգրան Մեծ հատվածը բաց կլինի, սակայն Նալբանդյան և Աբովյան հատվածներում կլինեն փակ վիճակում, կլինի շրջանցում և երթևեկությունը կկազմակերպվի պատկերասարհի հետևի հատվածով: Արարողակարգային միջոցառումներից հետո՝ ժամը 20:15-ին Հանարպետության հարպարակում տեղի է ունենալու «Վերածնունդ» համերգ ակցիան, որի ավարտից հետո՝ ժամը 22:00-ին նախատեսվում է ջահերով երթ դեպի Եղեռնի հուշահամալիր:

Հովհաննիսյանը նշեց, որ ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը, որ նշված օրերին միայն անհրաժեշտության դեպքում կազմակերպեն տրանսպորտային միջոցներով երթևեկություններ Երևանում, նաև մարզերից դեպի Երևան: Քաղաքացիների շարժը հիմնականում կազմակերպվելու հիմնականում Կիևյան փողոցով: Տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ մինչև Մհեր Մկրտչյան հրապարակ: Ապրիլի 23-ին Էջմիածին գալու համար հիմնականում մինչև ժամը 14:00-ն Էջմիածին քաղաքում փակ կլինի միայն Արարատյան փողոցը, սիկ մնացած բոլոր փողոցները մինչև 14:00-ն կաշխատեն, 14:00-ից հետո Մաշտոցի փողոցը, որը բերումէ դեպի Կոմիտասի հրապարակ կլինի փակ, սիկ այն քաղաքացիները, որոնք կունենան ցանկություն իրենց սեփական տրանսպորտային միջոցներով գալ՝ կհասնեն մինչև Սբ. Հռիփսիմե եկեղեցու մոտ, որտեղի աջ և ձախ ճանապարհներով կմտնեն քաղաք, որտեղ կլկինեն հատուկ սահմանված տեղեր՝ մեքենաները կայանելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ