27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքիայում ավիրել են հայազգի երաժշտին նվիրված հուշարձանը

Թուրքական Յալովա քաղաքի մոտ գտնվող հայազգի երաժիշտ Օննո Թունջին նվիրված  հուշարձանը հիմնահատակ ավերել են, հաղորդում է “Աքշամ” պարբերականը: Թուրքիայում հայտնի հայազգի երաժիշտը մահացել է 1996-ին` ավիավթարի արդյունքում, երբ ընդամենը 48 տարեկան էր: Հուշարձանը կառուցվել էր 2002-ին, իսկ 15 օր առաջ անհայտ անձինք այն գետնին են հավասարեցրել: Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ Թունջի ընտանիքն արդեն իր […]

Արցախյան ավանդական հարսանիքը` մայիսի 8-ին` Շուշիի ամրոցի մոտ

Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է ‘’Արցախյան հարսանիք’’ բեմադրությունը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նա նշեց, որ նախագծի մտահղացումը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, իսկ  սցենարի հեղինակն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նախագծում հիմնականում ներգրավված  է […]

Նախագահը “Հայրենիքիս կանչով” ցուցահանդեսում էր

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` “Հայրենիքիս կանչով” խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:               Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում եմ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Դպրոցներում շախմատին կհաջորդի ազգային պարը

Կառավարությունը որոշմամբ,  դեռեւս 2010թ.-ից,  ողջ հանրապետությունում շախմատը տարրական դասարաններում դասավանդվում է  որպես առանձին առարկա, որի նպատակն է խթանել երեխաների մտավոր կարողության զարգացումը: Որոշման համաձայն` կառավարությունը ընդհանուր հաշվով 117 մլն դրամ (մոտ 470.000 դոլար) է հատկացրել Հայաստանի շախմատի ակադեմիային պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրության, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների […]

Ապրիլի 30-ին ջազի երկրպագուներին մեծ նվեր է մատուցվելու

Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ  ջազմեններին: Շնորհավորելով նրանց, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայասատանի եւ մասնավորապես Երեւանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար. ‘Անչափ կարեւոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական  այս ուղղության` ջազի պրոպագանդման […]

Հարսանիքների տաշի-տուշին ազգային պար չէ. Կարեն Գեւորգյան

Ապրիլի 29-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982թվականին ընդունվեց որպես պարի միջազգային օր` ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրը, իսկ Հայաստանում այն նշվում է 2005թվականից: Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանն ասաց, որ  2012-ը  պարի միջազգային խորհուրդը նվիրել է պարի թերապիային: “Ամբողջ աշխարհում միայն մեկ տոկոսն է զբաղվում պարի թերապիայով, եւ այս տարի […]

Մեկնարկել է Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթը

Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչներն այսօր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն կոպոզիտորի հիշատակին: Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում պատանի դաշնակահարները մրցելու են լավագույնի տիտղոսի համար: ‘Մեծանուն կոմպոզիտորի  անունը կրող մրցույթը հիմնադրվել է 1986 թվականին և իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Պատանի դաշնակահարների 9-րդ մրցույթի մասնակցության համար ընդունվել […]

Սիլվան ու Շիրազն անբաժանելի են. պանթեոնում հայրենիքի երգչի ծնունդը նշեցին /վիդեո/

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն ԱՆանյանն ու սփյուռքահայ մի խումբ գրողներ, ովքեր այս օրերին Հայաստանում են գրողների համահայկական համաժողովի շրջանակներում,  ինչպես նաեւ Շիրազի անվան դպրոցի սաներն այսօր`Հովհաննես Շիրազի ծննդյան օրը, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն: Սփյուռքահայ գրողներն ամեն մեկը յուրովի առանձնացրեց ու ընդգծեց Շիրազ բանաստեղծի  մեծությունն ու անհատականությունը: Շիրազի անվան դպրոցի սաներն ասմունքեցին  շիրազյան տողեր […]

Եգիպտական արբանյակային հեռուստաալիքով Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է հեռարձակվել /վիդեո/

Ապրիլի 24-ին “ON TV Life” եգիպտական արբանյակային հեռուստակայանով կես ժամ տեւողությամբ արաբերենով հատուկ  հաղորդում  է  հեռարձակվել Հայոց ցեղասպանության  մասին: Հաղորդման  գլխավոր  հյուրը  հայտնի հայագետ, ցեղասպանագետ  պրոֆ. Մոհամեդ Ռեֆաաթ ալ-Իմամն էր, իսկ  հեռախոսակապով մասնակցել  են  նաեւ Բեյրութից  Հայ  Դատի  ներկայացուցիչ  Վեռա Յակուբյանը  եւ  Անկարայից  Թուրքիայի  Մեջլիսի  նախկին  պատգամավոր Մուստաֆա  Իջիօղլուն: Հաղորդման  ընթացքում  ցուցադրվել  են  ցեղասպանությանը վերաբերող […]

“Եվրատեսիլի” Ուկրաինայի մասնակիցն “անհետացել” է /վիդեո/

“Եվրատեսիլ-2012” երգի մրցույթից մեկ ամիս առաջ Ուկրաինայի մասնակից Գայտանան “անհետացել” է: Նույնիսկ հարեւանները նրան գրեթե չեն տեսնում: Երգչուհին հարցազրույցներ չի տալիս, հետաձգել է բոլոր համերգները եւ նույնիսկ հրաժարվել է հայտնի դիզայների մոտ փորձել համերգային զգեստը: “ТСН”-ի տվյալներով` երգչուհին լուրջ խնդիրներ ունի ձայնալարերի հետ: Հարկ է նշել, որ երգչուհու ձայնն առաջին անգամը չէ, որ կորչում է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված