26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին /ֆոտո/

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված է  ՀՀ անկախության 25-ամյակին. այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։ Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի 4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: «Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ […]

Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն  Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում  նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի […]

Հոյակապ քայլ կլինի, կոռուպցիայի հերը կանիծենք

Եվ այսպես փոխանակ ձեռնամուխ լինելու երկրի պաշտպանական բյուջեն կոռուպցիայից պաշտպանելու և բանակի վիճակը բարելավելու գործին մի քանի խելամիտներ առաջարկում են վերացնել տարեկետման իրավունքը: Հիմնավորում են այն կոռուպցիոն ռիսկերով: Այս նախաձեռնությունը իսկապես զուրկ է տրամաբանությունից, փոխանակ պայմաններ ստեղծեն, որ արժանավոր ու պետքական մարդիկ կարողանան օգտվել տարեկետման իրավունքից, առաջարկում են վերացնել այդ իրավունքը: Հիմա անկեղծ լինենք, որտեղ […]

Ղրղզստանը հետաքրքրված է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձով

Ղրղզստանի  նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու  միջին մասնագիտական կրթական համակարգին  և  ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին: Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը  կայացած «Մասնագիտական կրթության հզորացում» թեմայով համաժողովի ընթացքում  Ղրղզստանի պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման  համակարգը և […]

Երբ է գաղտնալսվում ձեր հեռախոսը

Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի և հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լսում և ձայնագրառում: Մեկնաբանում է Իրավաբան.net-ը: Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին […]

Հաստատվել են ԲՈւՀ-ի 2016/2017 ուս. տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից եւ հավելում, որ […]

Ցավոք

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրատվամիջոցներին տարածել է մի գրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ քաղաքապետարանում իբր քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարականներ իջեցնելու հարցը՝ անչափահասների հասարակական-քաղաքական ակտիվությունը կասեցնելու նկատառումով: Ավելին, տիկին Բախշյանը հեռուն է գնացել և հստակ անուններ է նշել՝ այդ իրողության առնչությամբ համեմատություններ և վերլուծություն կատարելով: Գնահատելով Անահիտ Բախշյանի […]

Ինչպե՞ս է կարգավորվել տարհանված բնակավայրերի երեխաների կրթության հարցը

Ադրբեջանական նախահարձակ ռազմագործողություններից և հրետակոծություններից տուժած Արցախի բնակավայրերի դպրոցներում ընթանում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ: Այդ մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը և ավելացրել, որ ընդհանուր առմամբ հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսներն ու աշակերտների հաճախումներն ընթանում են բնականոն ռեժիմով: «Շրջանների կրթության բաժինների պատասխանատուներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մատաղիսի […]

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը բարձրացվել է ԵԽ կրթության նախարարների համաժողովում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, […]

Արցախում դասերը վերսկսվում են

Այսօրվանից Ղարաբաղի դպրոցներում վերսկսվելու են դասերը, այս մասին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ «Գրեթե բոլոր դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, բացի այն վայրերից, որոնք կարող են հնարավոր ռմբակոծության տակ հայտնվել: Հիմնական տարածքում դասերը վերականգնվում են և երեխաները կգնան դպրոց»,- ասաց Բեգլարյանը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի