Ձերբակալություններ բժշկականում. Ժողովուրդ

Օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ձերբակալության լուրը` ասելով, որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը: Իսկ որեւէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պատասխանեց. «Չգիտեմ, հետաքննություն է գնում, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել էր, որ ԵՊԲՀ- ի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները բողոքել էին իրենց ԲՈՒՀ-ում առկա չարաշահումների դեմ: Նրանք մասնավորապես բողոքել էին ավարտական քննությունների արդյունքներից: Մեկ կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար գնահատականներ էին ստացել: Արդյոք վերը Նշված ձերբակալությունը կապ ունի ուսանողների բողոքից հետո ԲՈՒՀ-ում սկսված ստուգումների հետ, առայժմ հայտնի չէ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: