23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանը հրավիրում է վարչապետի ուշադրությունը /վիդեո/

«Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել կրթության ոլորտի վրա, այն առումով, որ այս ոլորտում շատ հաճախ են խնդիրներ  լինում: Նշեմ, որ շատ քաղաքականացված է այս ոլորտը, որը հակաօրինական է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Բախշյանի խոսքով՝ կուսակցական քարոզչություն է իրականացվում կրթական հաստատություններում` հատկապես բուհերում, որոնց կառավարման խորհուրդների ղեկավարները հիմնականում «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ են:

Երկրորդ կարևոր խնդիրը, որը առանձնացնում է կրթության փորձագետը առնչվում է դպրոցների տնօրեններին.

«Օրենքի կոպիտ խախտում է, որ մեկ անգամ կառավարման հավաստագիր ստացած` դպրոցների տնօրեններն այլեւս քննություն չեն հանձնում:Լեւոն Մկրտչյանը, գալով նախարար, տնօրենների քննության մրցույթին հայտնեց, որ անհարմար է զգում, որ տնօրենները քննություն են հանձնում եւ հայտարարեց, որ մեկ անգամ քննություն հանձնելով հավաստագիր էր ստանում ամբողջ կյանքի համար: Բայց ինչու չպիտի քննություն տա տնօրենը: Ամո՞թ է քննություն տալը: Նույնն է, որ ասենք` ուսանողն առանց քննություն տալու դիպլոմ ստանա»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանը նշում է, որ կրթության դեպքում ևս գործում է «բալը թանկ է» սկզբունքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ