23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է “Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ” միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  “Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության” ծրագրի աջակից` “Մեդիկոր”  հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին:

Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել “Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ”  կազմակերպության  հետ  երկարատև և արդյունավետ  համագործակցության  համար: “Շատ կարևոր է, երբ  միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողական և արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք  նախադպրոցական կրթության զարգացման և ներառականության տարածման ուղղությամբ, կարևոր և հեռանկարային գործընթաց է և համահունչ  է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը”,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մեդիկոր հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին  իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման և նախակրթարանների  զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել: “Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաև մեր կազմակերպության աջակցությամբ  աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը”,-նշել է  Ռիկուս Ջասոմետին:
Անդրադառնալով համընդհանուր ներառականության տարածման խնդրին` նախարարը նշել է, որ  մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձևավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռևս թյուրըմբռնում կա: “Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին, կամ ասենք  բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում”,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Այս համատեքստում նախարարը կարևորել է  ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:
Հանդիպման ընթացքում “Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլի”  հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու իրենց գործունեության ուղղությամբ: Նա նախարարին ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը` շեշտելով, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը: Հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները` նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ