04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուսուցիչը կրում է երեք հիմնարար հատկանիշներ /վիդեո/

«Կան մարդկային որակական հատկանիշներ, առանց որոնց անհնարին է պատկերացնել ուսուցչի մասնագիտությունը, թերևս միայն կրթությունը բավական չէ գործնականում այդ աշխատանքը համակարգելու համար»,-այսօր՝ հոկտեմբերի 5-ին ուսուցչի տոնի առթիվ «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Ղազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խորհրդային տարիներին ուսուցչի կերպարը մի տեսակ սրբացված էր Ղազարյանը արձագանքեց. «Ցանկացած զարգացում իր հետ բերում է անհրաժեշտ բոլոր որակական այն փոփոխությունները, որոնցից ձեռնպահ մնալ անհնար է: Տեղեկատվական տեխնոլոգիաները մի տեսակ այն շղարշը վերացրել են, թե ուսուցիչը չի ուտում, չի խմում և այլն: Սակայն այսօր էլ, ինչպես այդ տարիներին, ուսուցիչը կրում է երեք հիմնարար  հատկանիշները՝ մասնագիտական, մարդկային և կազմակերպչական: Ցանկալի է, որ այս երեքի մեջ ներդաշնակություն լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ