23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է “Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման” խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին ևբարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 50 մասնակից:

Համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են բերել Սյունիքի մարզում գործող կազմակերպությունների, Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ և գիտնականներ, որոնց գիտական ուսումնասիրության թեման առնչվում է համայնքային զարգացման ուղղություններին:
Համաժողովի նպատակն է՝ ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև գործնական հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային զարգացումների, խթանել առաջավոր փորձի ու գործընթացների ամրապնդումը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մասնագիտական կրթության հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ով ներկաներին է փոխանցել  նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ նման համաժողովների անցկացումը կակտիվացնի հեռավոր համայնքների գիտակրթական կյանքը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի տվյալ համայնքների ուսումնական հաստատությունների գործունեությունը, հիմնախնդիրները և մարտահրավերները: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում հիմք կդրվեն գործնական  համագործակցության նոր ծրագրերի, որոնք հնարավորություններ կստեղծեն, մասնավորապես, Սյունիքի մարզի հեռավոր համայնքների ուսհաստատությունների զարգացման և կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման տեսանկյունից:
Համաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, որոնք հիմնականում  վերաբերել են պետական ռազմավարական ծրագրերին, դրանց  հնարավորություններին  ու հիմնախնդիրներին: Այս թեմաներին են անդրադարձել ՀՀ կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցչները, ինչպես նաև ՀՀ Սյունքի մարզի Մեղրու միացյալ համայնքի ղեկավարը: Գործատուների, գործարարների և արդյունաբերողների բիզնես զարգացման միտումներին ու կարիքներին են իրենց զեկույցներում անդրադարձել Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի և Մեղրու գինու գործարանի ներկայացուցիչները: Գիտական հետազոտություններն և արդյունքներն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի “Ամբերդ” հետազոտական կենտրոնի,  Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները: Տեղական ՄԿՈՒ հաստատությունների գործնական առավելություններն ու փորձը ներկայացրել են  ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենները: Աջակցության առկա և հեռանկարային միջոցառումներին են իրենց զեկույցներում անդրադարձել “ԴՎՎ Ինտերնեյշնլ”, “Գլոբալ զարգացումներ” և Ուսուցման ազգային հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ  ԿԳՆ ԿԱԻ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Համաժողովի առաջին օրն ամփոփվել է աշխատանքային թեմատիկ խմբերում անցկացված քննարկումների շարքով, որոնք վերաբերել են բիզնես և ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում որպես հնարավոր  գործողություններ՝ ներկայացվելու համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ