27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Աղի ֆտորացման նպատակահարմարության խնդիրը քննարկվեց մասնագետների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական եւ հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։           “Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը”,-ասաց նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով։             […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սեւ գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, Մերձավոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին սահմանամերձ գոտիներում բնակվող երիտասարդների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, առողջ, մարտունակ, ֆիզիկապես պատրաստված սերունդ դաստիարակելուն նպաստելու համար: […]

ՀՀ վարչապետն ընդունել է չեխ գործարարների պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին:   Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: […]

Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը

Coachworldranking.com-ը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանշային աղյուսակը: Ըստ հարցման` առաջին տեղում է Մադրիդի ‘’Ռեալի’’ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Իտալացի մասնագետն ունի 18 861 միավոր: Երկրորդ տեղում է Խոսեպ Գվարդիոլան Մյունխենի ‘’Բավարիայից’’, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի ‘’Ատլետիկոյի’’ արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն:  Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը`  1. Կարլո Անչելոտի (‘’Ռեալ’’) – 18 861  2. Խոսեպ […]

Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել ԵԽՎՎ-ում: Ներկայացնում ենք նրա ելույթը. “Հարգելի կոլեգաներ, Տիկնայք եւ պարոնայք, Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար.  Այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ: Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ ամբողջական  պայման  պետության գործունեության: Դա այն ժողովուրդն է, որը կրողն […]

Գագիկ Ծառուկյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան՝ հրաժարվել են /վիդեո/

“Ծիրանենի” ցեղասպանության հիմնադրամի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանի խոսքով,  պատգամավորներից մինչեւ պաշտոնյաներ, չգիտես ինչու Ցեղասպանությունը ասոցացնում են բարեգործական ծրագրերի հետ: Հիմնադրամը հանդիպել է Ցեղասպանության վերապրած անձանց հետ, գրառել է նրանց պատմությունները եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պիտի տպագրվեն այդ հուշերը: Դրանք 8-ից 12 էջանոց լուսանկերներով գրքույկներ են լինելու՝ թուրքերեն եւ ռուսերեն լեզվով: Տիկին Հովհաննիսյանը ծրագիրը ներկայացրել […]

Ընդդիմությունը ձախողեց իր իսկ նախաձեռնությունը /վիդեո/

Ազգային ժողովում այսօր 18:30 նախաձեռնվել էր արտահերթ նիստ հրավիրել: Նիստը հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը ԴԱՀԿ-ի և մի քանի այլ օրենքների վերաբերյալ քննարկումների համար: Սակայն, ինչպես նախապես հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իրենց խմբակցությունը չմասնակցեց նիստին: Հավաքվել էր 44 պատգամավորի ստորագրություն, սակայն դահլիճում ներկաների թիվը 32 էր: սա նշանակում է, որ քվորում չկա, և նիստը […]

Սարսափելի ավտովթար. մեքենան հսկայական փոսն է ընկել, կան զոհեր /ֆոտո/

Սիմֆերոպոլում ավտոճանապարհի մի մեծ հատված փլուզվել է, ինչը 6 հոգու մահվան պատճառ է դարձել: Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, մեքենան, որի մեջ 8 հոգի է եղել, փոսն է ընկել: Իսկ փլուզման պատճառը, համաձայն մասնագետների, անորակ ասֆալտն է եղել, որն, ի դեպ, նորոգել էին ընդամենը 4 տարի առաջ, գրում է LifeNews-ը:  Ողջ են մնացել մեկ […]

Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել. Ջհանգիրյանն` ընդդիմությանը

 ”Ինձ մոտ տպավորությունն է, որ մեծամասնությունը կամ փոխել է կամ փոխում է իր տեսակետը, սակայն այստեղ գուցե այնքան մեղավոր չէ նախագիծը, ինչքան ներկայացումը, թող ների ինձ իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանը”,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով ”Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը: Նա նշեց, որ նախագծում […]

”Մխիթարյանը և Ռոյսը մեզ շատ կօգնեին”. Հումելս

Դորտմունդի ‘’Բորուսիայի’’ եւ Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսը խոսել է թիմում ստեղծված իրավիճակի մասին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: ‘’Վատ շաբաթ էր: Սխալ կլիներ ավելին ասել ընդամենը 6 տուրերից հետո: ”Շալկեի”, ”Շտուտգարտի” եւ ”Մայնցի” դեմ խաղերում չէինք զիջում մրցակցին: Այս անգամ ես սխալվեցի, ինչից հետո գնդակ բաց թողեցինք: Այժմ լավագույն ժամանակահատվածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված