12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

”Մխիթարյանը և Ռոյսը մեզ շատ կօգնեին”. Հումելս

Դորտմունդի ‘’Բորուսիայի’’ եւ Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսը խոսել է թիմում ստեղծված իրավիճակի մասին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

‘’Վատ շաբաթ էր: Սխալ կլիներ ավելին ասել ընդամենը 6 տուրերից հետո: ”Շալկեի”, ”Շտուտգարտի” եւ ”Մայնցի” դեմ խաղերում չէինք զիջում մրցակցին: Այս անգամ ես սխալվեցի, ինչից հետո գնդակ բաց թողեցինք: Այժմ լավագույն ժամանակահատվածը չէ մեզ համար: Բացակայում էին կիսապաշտպանության 6-7 ֆուտբոլիստներ, սակայն չէինք զիջում մրցակցին: Իհարկե, Մխիթարյանի եւ Ռոյսի պես խաղացողները շատ կօգնեին մեզ, որպեսզի որոշակի իրավիճակներում այլ կերպ արձագանքեին”, – Հումելսի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ ”Բորուսիան” Բունդեսլիգայի 6-րդ տուրից հետո ունի 7 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ