Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել ԵԽՎՎ-ում: Ներկայացնում ենք նրա ելույթը.
“Հարգելի կոլեգաներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար. Այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ:
Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ ամբողջական պայման պետության գործունեության: Դա այն ժողովուրդն է, որը կրողն է ինքնիշխանության եւ ուժի միակ աղբյուրի: Սա դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է եւ ազատ, առաջադեմ, մրցունակ ու բարգավաճ երկրի հաստատումը:
Շոտլանդիայի հանրաքվեն ինքնին կարեւոր ֆենոմեն է: Ժողովրդի ապագան վճռվեց կամքի ազատ արտահայտմամբ: Դեմոկրատիայի օրրան հանդիսանալով՝ Բրիտանիան –Եվրոպական միության անդամը, եւս մեկ անգամ բոլոր ազգերի համար դարձավ օրինակ, թե ինչպես պետք է գործի ժողովրդավարական երկիրը: Շոտլանդական հանրաքվեն մեծ կարեւորություն ունի համաշխարհային ողջ հանրության համար, եւ հավատում եմ, արդեն օրինակ է քաղաքակիրթ աշխարհի համար :
Հարգելի կոլեգաներ
90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղը նույնպես փորձ արեց խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը վճռելու՝ Այն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ, համապատասխանելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին եւ համաձայն ընթացիկ օրենսդրության: Սակայն այս փորձը Ադրբեջանի կողմից արձագանքվեց ամենադաժան կերպով: Այս երկրի իշխանությունները ջարդեր իրականացրեցին ուղղված հայ բնակչության դեմ, զանգվածային տեղահանում, էթնիկ բնաջնջում, որոնք ուղեկցվում էին լայնամասշտաբ ագրեսիայով եւ ի վերջո՝ պատերազմով Լեռնային Ղարաբաղի դեմ:
Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն: Ադրբեջանի երիտասարդ սերունդը աճում է ողջ հայության նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Որեւէ քայլ չի իրականացվել ՝ պատրաստելու հասարակությանը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Երկու երկրների հասարակությունների միջեւ կոնտակտ հաստատելու, վստահություն կերտելու ցանկացած փորձ ադրբեջանական հասարակության մեջ հանդիպում է Ադրբեջանի իշխանությունների խիստ դիմադրությանը եւ դաժանորեն ճնշվում է:
Տիկնայք եւ պարոնայք, բացահայտ է դառնում, որ հանրաքվեները աստիճանաբար դառնում են ամենաօրինական գործիքներից մեկը՝ էթնիկ կոնֆլիկտները լուծելու համար: Պատահական չէ, որ 20 տարի անց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման կարեւոր սկզբունքներից մեկը, որն առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինքնորոշման իրավունքն էր՝ օրինականորեն պարտադրվող հանրային կամարտահայտությունը՝ հանրաքվեի միջոցով:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը եւ կօգնի կենտրոնացնել ջանքերը՝ զարգացնելու անհրաժեշտ մեխանիզմներ եւ պայմաններ՝ հասարակությունների խաղաղ գոյակցության”: