06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ընդունելություն պաշտպանության նախարարությունում

 Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, “Թավիթյան” հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին եւ հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանական […]

“Փառք Ուկրաինային” կոչից հետո տղամարդն ինքնասպան է եղել

Խաբարովսկի կենտրոնում տղամարդն ինքնասպան է եղել` ցած նետվելով շենքի 9-րդ հարկի պատուհանից: Միջադեպի ականատեսները պատմել են, որ իրենց ուշադրությունը գրավել է 30-35 տարեկան մի տղամարդ, ով կանգնած է եղել 9-րդ հարկի պատուհանագոգին, գրում է Звезда-ն: Տղամարդը գոռացել է “փառք Ուկրաինային” ու ցած նետվել: Մինչ շտապ օգնության ժամանելը տղամարդը դեռեւս ողջ է եղել, սակայն հիվանդանոցի ճանապարհին […]

Իսկապես մարտակա՞ն է

”Գիտեք ժամանակն առաջ է գնում, նպատակները շարունակում են մնալ նույնը, քաղաքական դաշտում ոչ մի հավերժ բան չկա, բայց իմ նվիրվածությունը մեր 2008թ-ից ի վեր շարժմանը մնում է նույն չափով, և Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար շարունակում է մնալ համար մեկ հեղինակություն, դա կարող եմ վստահաբար ասել’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա […]

Սյունիքի նախկին փոխմարզպետը նոր պաշտոն ունի

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին փոխմարզպետ Աշոտ Մարդյանը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրամանագրով նշանակվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Աշոտ Մարդյանի թեկնածությունը ներկայացրել է կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո Աշոտ Մարդյանը ազատման դիմում էր գրել: 

Հայաստանի ամենալուրջ խնդիրը արտաքին հարաբերություններում

Հայաստանի և ողջ Եվրոպայի արտաքին հարաբերությունների ոլորտում ամենալուրջ խնդիրը ԵԱՀԿ-ի  փլուզումն է` կարծում է նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: ”Փաստ է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեն այլևս ի վիճակի չէ կատարելու այն ֆունկցիան` ինչի համար ստեղծվել է”, – նկատեց նա: Հայաստանի համար այն առավել կարևորվում է` 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի առումով: Վերջինս, […]

Թմրամոլների թիվը Հայաստանում աճել է

Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը  մամուլի ասուլիսում ներկայացրեց 2014թ. 9 ամսվա  ոստիկանության իրականացրած աշխատանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: 2014 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 883 դեպք է հայտնաբերվել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 94-ով պակաս: Թմրամիջոց […]

Վարչապետը՝ Ելփինի համայնքի պատվավոր անդամ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:                 Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում  տարածքների համաչափ զարգացման […]

”Մի հատ էլ ավելի մեծ մասշտաբի հանցագործի դարձրին Սյունիքի մարզպետ”

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ-ի զեկույցի քննարկման ժամանակ նշեց, թե ամեն դեպքում զեկույցը նկարագրում է երկրում մարդու իրավունքների բնագավառում տիրող իրավիճակը: Պատգամավորն անդրադաձավ լրագրողների դեմ բռնություններին, երբ օրեր առաջ ՀՔԾ-ն նույն վարմունքը կրկնեց, մասնավորապես ԱԺ անվտանգության ղեկավարի կողմից բացահայտ ոտնձգության նկատմամբ գործ չհարուցեց: Փաշինյանը նաև անդրադարձավ զեկույցում տեղ գտած բուհերում ուսանողական խոհուրդների […]

Քաղաքական գործընթացի չի մասնակցում

Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի ներկայացման ժամանակ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանից, թե ինչպես է վերաբերում սահմանադրական բարեփոխումներին ու դրանց անհրաժեշտությանը: ‘’Ես չեմ սիրում հարցեր անպատասխան թողել, սակայն սա  այն հարցերից է, որին զերծ կմնամ պատասխանել, հակառակ դեպքում կմանսակցեմ քաղաքական գործընթացի, ինչը ճիշտ չէ: Եթե կորոշվի, որ լինելու է գործընթաց, այդ դեպքում ավելի կոնկրետ կներկացնենք […]

”Հանրապետական” մարզադաշտը պատրաստվում է/ֆոտոշարք/

Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” մարզադաշտը նորովի է ընդունելու Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը: Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում: Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ