06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

”Հանրապետական” մարզադաշտը պատրաստվում է/ֆոտոշարք/

Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” մարզադաշտը նորովի է ընդունելու Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը: Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում: Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված […]

Ո՞վ է մեր ոստիկանապետերին նման հայտարարություն անելու իրավունք տվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Ազգային ժողովում ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից հետո ասաց, որ ինքը մի քանի անգամ ընթերցել է ՄԻՊ զեկույցը և ողջունում է, քանի որ շատ մասնագիտական աշխատանք է կատարվել: Արամ Մանուկյանը Կարեն Անդրեասյանին խնդրեց, որ վերջինս նաև զբաղվի Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գործով, ով այսօր հայտարարել է, թե Գյումրիի Թատերական հրապարակը հոկտեմբերի 8-ին` […]

Պետք է կարողանաս վերահսկել ինքդ քեզ. Շառլ Ազնավուրը վաղը Մոսկվայում համերգ կտա

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իր 90-ամյակի կապակցությամբ արվող տուրնեի շրջանակներում,  վաղը` հոկտեմբերի 3-ին, համերգ կունենա Մոսկվայում: Համերգը տեղի կունենա Կրոկուս սիթի հոլլում, տեղեկացնում է РИА Новости-ն: Համերգի առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ազնավուրն ասել է, որ ինքը երջանիկ է, որ կրկին Մոսկվայում է եւ տեղեկացրել է, որ ինքը ներկայացնելու է իր ավանդական երգացանկի երգերը, նոր […]

Թուրքիայից կառուցապատողներ այս պահին ՀՀ-ում չկան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերքում է, որ Հայաստանում թուրքական շինարարական ընկերություններ են աշխատում: ”Մեր տվյալներով` Հայաստանում Թուրքիայից կառուցապատողներ այս պահին չկան: Եթե այդպիսիք լինեին էլ, ես դրանում վատ բան չեմ տեսնում: Ուղղակի փաստն եմ արձանագրում”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը: Հիշեցնենք, որ օրերս թուրքական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե թուրք գործարարներից […]

Հայտնի է ՀՀ Աժ ֆուտբոլի հավաքականի կազմը` ԶԼՄ-ների դեմ խաղում

Հոկտեմբերի 3-ին Երևանի ”Հրազդան” մարզադաշտում  ժամը 17:00-ին տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.  1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ) 2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր 3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր […]

Կարեն Պետրոսյանի հարցով օմբուդսմենը դիմելու է Եվրոպայի խորհրդի հանձնակատարին

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ այս գիշեր Հայաստան է վերադարձել Ադրբեջանում մեկ տարուց ավելի ռազմագերու կարգավիճակով գտնվող հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, և հիշեցրեց Ադրբեջանում սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանում սպանության մասին՝ հետաքրքրվելով արդյոք ՄԻՊ-ը միջազգային կառույցներին դիմե՞լ է այս հարցով: ”Ես […]

Մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու ենք. Սահակյանը` ՄԻՊ-ին

 ‘’Դուրս եկավ, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք, բայց դոքւ եք Մարդու իրավունքների պաշտպանը, դուրս եկավ, որ ձեզ որոշակի անձերից, մարմիններից պետք  է պաշտպանենք: Մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու ենք, ի՞նչի մասին է խոսքը’’,-այսօր Ազգային ժողովում ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից ու Գլխավոր դատախազության վերաբերյալ հայտարարություններից հետո ասաց Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես […]

Զարմանալի է, թե ինչու են հիմա բողոքում առևտրականները

” ”Շրջանառության հարկի” հետ կապված նախաձեռնությունը քննարկվել է, և զարմանալի էր, թե ինչու են նախագծի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ շահագրգիռ խավերը մտահոգվում, նախապես պետք էր այդ քննարկումներին մասնակցել”,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Վերջինս դրական է որակում այն, որ հարկը 3,5 տոկոսից 1 տոկոսի է իջեցվում: […]

Առեւտրի կենտրոնի զուգարանում նորածին է հայտնաբերվել. ոստիկանները փնտրում են մորը

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկի զուգարանում նորածին է հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, երեխային մայրը թողել է կանանց համար նախատեսված զուգարանում եւ փախել: Առեւտրի կենտրոնի աշխատակիցներն անմիջապես շտապօգնություն են կանչել, ովքեր զննել են երեխային եւ նշել, որ նա կենդանի է, կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, այժմ փնտրվում է երեխայի մայրը, ով […]

Հուսահատված տեսք ունեք. Ջհանգիրյանին անհանգստացնում է ՄԻՊ-ի հոգեվիճակը

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից հետո   ասաց, որ զեկույցը բազմաթիվ հարցեր է առաջացրել իր մոտ, սակայն այսօր այդ հարցերը չի բարձրաձայնի, քանի որ ՄԻՊ-ի մոտ հուսահատություն և նեղվածություն է նկատում:”Զեկույցը ներկայացնելուց ես այնպիսի տպավորություն ստացա, որ դուք նեղն եք ընկել և հուսահատված եք: Բա տենց հուսահատված էս ժողովրդի շահերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ