06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպայի ապագան պայծառ է. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանի ելույթը “Ահաբեկչական գործողությունները Փարիզում” թեմայով քննարկման ժամանակ

 

առլի Էբդոյի հարձակումները պատմության մեջ կհիշվեն նրանով, որ դրանք հանկարծակի տեղի չունեցան և դրանք իրականացրած հանցագործների հետ չեն գնա գերեզման: Նրանք եկան ինչ-որ տեղից, ինչ-որ ժամանակ և ինչ-որ տեղ ապագայում՝ հեռավոր կամ մոտիկ, նրանք որսի դուրս կգան և կրկին կհարձակվեն մեր վրա: Կրկին ու կրկին, մինչև մենք վերջ չդնեք մեր կույր անուշադրությանը, որի շնորհիվ մենք հարմարավետորեն պատսպարվում ենք:

Փարիզի սրտում և հրեական շուկայում հարձակումները առանձին դեպքեր չէին, և, իրականում, մարտահրավեր էին ոչ այնքան ազատ խոսքի կամ մեր արժեքների համար: Դրանք մարտահրավերներ էին մեր կրոնների՝ քրիստոնեական, թե հրեական, մեր ինքնության, պատմության, ֆրանսիական մեծ հեղափոխության, Գերմանիայի և լուսավորչականության ցանկացած այլ ժամանակաշրջանի համար: Դրանք մարտահրավերներ էին հենց մեր գոյության համար, և մենք պարտավոր ենք դա հասկանալ:

Որպես անհնազանդ ազատ խոսքի խորհրդանիշ՝ մեր գրիչները օդում բարձրացնելով, մենք ցուցադրում ենք մեր անտարբերությունը սպառնալիքի մաշտաբի և գլոբալության նկատմամբ, որը կոտորածի հետք է թողնում իր ետևից:

Խնդիրը, մեծագույն խնդիրը, որին մենք բախվում ենք մեր եվրոպացի քաղաքացիների ծայրահեղականացումը չէ որպես այդպիսին, այլ ծայրահեղականացման պատճառը: Ի սկզբանե խաղաղ բնակչությունը և մեր հասարակական կյանքի մի մասը՝ եվրոպական սունի մահմեդականների համայնքները Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և այլուր, գնալով ավելի ու ավելի են ծայրահեղականացվում Պարսկական ծոցից ներկրվող, գրավիչ և վտանգավոր գաղափարներով, որոնք ավելի արագ են ներկրվում, քան նավթը:

Այս տեսանկյունից մեր քաղաքացիները, ում մենք ընկալում ենք որպես նորմալ, վերածվում են չարիքի, գնում են մարտերի Սիրիայի և Իրաքի անապատներում և պատրեազմը հետ են բերում մեր փողոցներ:

Բավականին զավեշտալի է այն, որ հենց խոսքի ազատությունն և այլ բոլոր ազատություններն, որոնք երաշխավորված են մեզ համար, միաժամանակ պաշտպանում են ատելություն պարունակող խոսքը, և ատելությամբ լի, տգետ իբն Վահաբի ուսմունքները պարարտ հիմք են գտնում մեր հողերում, մեր փողոցներում, մեր արվարձաններում:

Թույլ տալով անգլիացի քարոզիչ Անյեմ Չոուդարին քարոզել Լոնդոնի փողոցներում, իրավունք տալով թուրք քարոզիչներին ազատորեն տարածել այն ամենն ինչ ցանկանում են, թույլ տալով Ֆրանսիայի երկերեսանի հյուսիս-աֆրիկյան հոգևորականներին ասել մի բան ֆրանսերենով և մեկ այլ բան արաբերենով՝ մենք վտանգի ենք ենթարկում մեր խոսքի ազատությունը և ոչ միայն: Մենք՝ եվրոպացիներս, պետք է հասկանանք, որ իսլամի զուսպ հետևորդները հեշտ զոհ են ծայրահեղ իսլամիստների ուսմունքների համար, եթե նրանք թողնվեն առանց հսկողության: Սա կարող է թվալ ոչ եվրոպական, ոչ ֆրանսիական, անքաղաքակիրթ, բայց մեր “եվրոպացիությունը”, “ֆրանսիացիությունը” և քաղաքակրթությունը պաշտապնելու նպատակով, մենք պետք է զսպենք և վերահսկենք անհանդուրժողական խոսքի հասանելիությունն մեր բնակչությանը, քանի որ անհանդուրժողական խոսքի ազատությունն զրկում է մեզ մեր ազատ և ազատ ապրելու արտահայտվելու իրավունքից:

Ակնհայտ է, որ մենք նախընտրում են պայքարել երկրորդային ախտաբանական օջախների դեմ, այլ ոչ թե փնտրել քաղցկեղի պատճառը: Քաղցկեղը, որն այժմ արագ աճում է և մեզ դեպի գերեզման տանում, օգտագործելով մեր իսկ արժեքներն ու գործիքները՝ խոսելու և ցանկացած բան սովորեցնելու մեր ազատությունը, ցանկացած անձի և ցանկացած տեղում:

Սա պետք է դադարեցնել և դադարեցնել հենց հիմա: Եթե դա չդադարեցվի այսօր, ապա չի լինի այլևս “վաղը”: Եվրոպայի ապագան պայծառ է, այն պետք է լինի պայծառ և մենք պետք է անենք ամեն ինչ դրա համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ