09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ազատամարտիկը չպիտի փողոց դուրս գա, ես տենց մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում՛՛

”Թշնամին ամեն ինչից է օգտվում, երբ որ դուք բերում եք ազատամարտիկին քաղաքական դաշտ, թշնամին արդեն դրանից օգտվում է”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե այսօր միասնական չեն ազատամարտիկները: Ըստ նրա՝ այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, ոչ միայն ազատամարտիկներն ունեն խնդիրներ, սակայն ազատամարտիկը չպիտի դուրս գա փողոց:

՛՛Այն մարդը, որ փողոց ա դուրս գալիս, նա ազատամարտիկ չէ: Ես տենց մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում՛՛,-նշեց նա: Հարցին, թե որ կուսակցության կողքին է հիմա կանգնած ԵԿՄ-ն, նա պատասխանեց. ՛՛Հայաստանի հանրապետության՛՛: Դիտարկմանը, որ ինքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. ՛՛Պատգամավոր եմ իմ ազատամարտիկների, երկպարահների հարցերը բարձրացնելու համար, նայեք իմ աշխատանքը, իմ գործունեությունը, օրենքները մեր մշակած, ու դրանք ոնց ենք գործի դնում՛՛:

Հարցին, թե ինչու պաշտոնյաների որդիները չեն ծառայում, նա ասաց. ՛՛Մենակ պաշտոնավոր չէ, շատ մարդ կա, որ չի ծառայում, բայց պիտի հասկանան, որ գնում են ծառայելու իրենց ընտանիքի համար, ես գնացել եմ իմ մորը, քրոջը պաշտպանելու համար, հետո նոր իմ համար՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ