04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

”Մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության ”կանգնում են” ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսին 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը ”Շրջանառության հարկի մասին” օրենքին է վերաբերում, որին վերոնշյալ օրը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը […]

Արմենը հազիվ է փրկվել.նորից խախտվել է հրադադարի ռեժիմը/լրացված/ֆոտո/

Երեկ` հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արմեն Սահակյանը իր ՛՛ԶԻԼ՛՛ բեռնատարով գնացել էր գետից ավազ բերելու: Մեզ հետ զրույցում Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը նշեց, որ կրակոցները սկսել են անակնկալ. ՛՛Արմենը դուրս է թռել մեքենայից ու տակը պահվելով` մի կերպ փրկվել: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին: […]

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի […]

Նոր բացահայտում Գորբաչովի ընտանիքի մասին /ֆոտո/

Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի կնոջ` Ռաիսա Գորբաչովայի հարազատ եղբայրը 30 տարի է գտնվում է հոգեբուժարանում, գրում է ИТАР-ТАСС-ը: Մասնավորապես, օրերս ”Россия 1” հեռուստաընկերությամբ հաղորդում է եղել, որում ասվել է, որ Գորբաչովի աներորդին` գրող, նախկինում ԽՍՀՄ գրողների միության նախագահ Եվգենի Տիտարենկոն, արդեն 30 տարի է` […]

Սերժ Սարգսյանը մեկնելու է Մինսկ. Շարմազանով /վիդեո/

Շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողներին հարցերին՝ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  “Հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահը մեկնում է Բելոռուսի մայրաքաղաք Մինսկ: Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք այդ միությանը”,- […]

Մեսսին` իր և Ռոնալդուի մրցակցության մասին

Արգետիանայի հավաքականի և ‘’Բարսելոնայի’’ հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ չի մրցակցում ‘’Ռեալի’’ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ և մտածում է միայն թիմային հաջողությունների մասին: ‘’Կրիշտիանուի հետ մրցակցությու՞ն: Ես չեմ ցանկանում մրցակցել նրա կամ ուրիշ մեկի հետ: Ինձ չեն հետաքրքրում անհատական մրցանակները, ես ցանկանում եմ թիմին օգնել», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հովիկ Աբրահամյանը վիրավորելու ցանկություն չի ունեցել /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մեկին չի վիրավորել ու իր գործելաոճը նորմալ է համարում: Այս մասին նա ասաց լրագրողներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ:  Նրա խոսքով,  կառավարությունը շուրջ երկու ամիս տարբեր հարթակներում քննարկել է “Շրջանառության հարկի մասին” օրենքում փոփոխությունների նախագիծը, որից հետո միայն այն վավերացրել է Ազգային ժողովը: “Այն ինչի մասին հիմա իրենք բարձրաձայնում են, մենք […]

Հենրիկ Մխիթարյանը անակնկալ վատացավ /վիդեո/

Այսօր կառավարության մոտ հերթական հացադուլy հայտարարած գյուտարար Հենրիկ Մխիթարյանի ինքնազգացողությունն անակնկալ վատացավ: Ոստիկանները օգնեցին և կառավարությունից ջուր բերեցին նրա համար: Մխիթարյանը, այդուհանդերձ, չի հուսահատվում նա կառավարությունից պահանջում է հարգել իրեն և ճանաչել իր գյուտերը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ նոր մարտի 1 ասելով /վիդեո/

ՀՀԿ  գործադիր մարմնի նիստից առաջ  ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց իր արտահայտությունը, երբ Ազգային ժողովում, դիմելով ոչ իշխանական ուժերին, ասել էր՝ “Ի՞նչ եք ուզում. նոր մարտի 1 եք ուզու՞մ”: Վարչապետի խոսքով` ինքը ցանականում է, որ ոչ իշխանական ուժերն իրենց հանրահավաքներն անցկացնեն քաղաքակիրթ ձեւով եւ զերծ մնան հայհոյանքներից եւ վիրավորական արտահայտություններից:    “Ուղղակի ես մտահոգված եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ