02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ

ԲԵԼԳՐԱԴ, հունվարի 27, 2015թ. – ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի Արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչն այսօր իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին զարգացումների առնչությամբ։

՛՛Ես կցանկանայի հորդորել կողմերին ապահովել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը և դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նախատեսված է 1994 թվականի մայիսին կնքված պայմանագրով՛՛,- ասել է նա:

՛՛Ես դատապարտում եմ բռնությունների դեպքերի աճը, որի արդյունքում մարդիկ են զոհվում և կոչ եմ անում կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա թեժացմանը՛՛:

՛՛Անմիջական շփումը ոչ միայն նախագահների, այլև այլ մակարդակներում, շարունակում է մնալ առանցքային առաջընթացի համար, որը պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ և ռազմական գործողությունների դադարեցմամբ: 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում դրական քայլեր էին՝ կատարված ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ը շարունակում է աջակցել անմիջական շփումների իրականացմանը, սակայն միմիայն կողմերը՝  հրամանատարական շղթայի ամենաբարձր օղակից մինչև շարքային զինվորը,  կարող են և պետք է ապահովեն հրադադարի պահպանման ռեժիմը՛՛:

՛՛Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, ում վստահված է խթանել անմիջական շփումը և օգնել կողմերին նոր և խիստ անհրաժեշտ միջոցներ մշակել ու կիրառել վստահության ամրապնդման նպատակով։ Ես նաև մեծապես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, որոնք մասնավորապես ուղղված են հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և բանակցությունների համար ընդհանուր հիմքերի ստեղծմանը։ Ես կոչ եմ անում կողմերին լիարժեք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները և զգալի քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ և հարատև կարգավորման համար՛՛:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբմերտո Զանիերը լիովին սատարել է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությանը և կոչ է արել երկու կողմերին վերստին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գլխավորած քաղաքական գործընթացի մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ