22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Viva-Cell-MTS-ի արձագանքը՝ բաց նամակին

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանել է իրեն ուղղված բաց նամակին: Ներկայացնում ենք պատասխանը ստորև՝ 

Հարգելի՛ Արման Ղարիբյան,

Հայտնում ենք, որ Ձեր հեռախոսագծի ժամանակավոր կասեցման (հունվարի 26-ին, ժամը 09:19:55) դեպքի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ SIM քարտի նույնականացման խնդիրը բացառապես տեխնիկական բնույթ է կրել: Ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: Բաժանորդագրության առաջին օրվանից Ձեր հեռախոսահամարը գրանցված է եղել Ձեր անվամբ՝ Ձեզ հետ կնքված բաժանորդային պայմանագրում: Դուք տեղյակ եք, որ խնդիրը լուծվել է, և հեռախոսագիծը անմիջապես վերականգնվել է նույն օրը՝ ընկերության սպասարկման կենտրոն դիմելուն պես (ժամը 13:13:21):

Քանի որ Ձեր գրավոր բողոքը ընկերությանը ներկայացնելուն զուգահեռ Դուք այն հրապարակել էիք նաև համացանցում՝ չսպասելով ընկերության արձագանքին (ինչը, անշուշտ, Ձեր իրավունքն է), մենք ստիպված ենք հրապարակայնորեն պատասխանել Ձեր բողոքին, որովհետև ծառայություն տրամադրող ընկերության և հաճախորդի միջև հարաբերությունները սոցիալական ցանցերի մի քանի օգտատերերի համար դարձել են շահարկման առարկա՝ տեղիք տալով անհիմն եզրահանգումների:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սկսած 2007թ-ից` ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն` ընկերության կողմից հեռախոսահամարների տրամադրումը կատարվում է պայմանագրի հիման վրա:

Մենք կարևորում և խրախուսում ենք մեր բաժանորդների հետ հետադարձ կապը:

 Հարգանքներով,

 ՎիվաՍել-ՄՏՍ 

Հիշեցնենք, որ լրագրող Արման Ղարիբյանը բաց նամակով դիմել էր Ռալֆ Յիրիկյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ