18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք կանչում ենք, որ կազմակերպիչներին ի հայտ բերենք. Վ. Գասպարյան /վիդեո/

՛՛Շատ ճիշտ են անում, որ Գյումրիի ցուցարարներին կանչում են ոստիկանություն, չի կարող այնպես լինել, որ մարդիկ մարդկանց տրամադրեն նման երևույթները ու անպատիժ մնան կազմակերպիչները՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ոստիկանություն հրավիրվում Գյումրիի ցուցարարները:

Ոստիկանապետը նշեց, որ այցելել են ցուցարարների տներ, քանի որ չի կարելի անպատիժ թողնել այն, որ ոստիկաններին կարող են քարերով ծեծել: ՛՛Այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Մենք կանչում ենք, որ կազմակերպիչներին ի հայտ բերենք՛՛,-շեշտեց նա:

Ըստ ոստիկանապետի՝ ժողովրդական հուզումներն, իհարկե, կարող են լինել խաղաղ: Հարցին, թե արդյոք աշխարահաքաղաքական կենտրոնների կողմից էր ուղղորդվում Գյումրիի ցույցը, Գասպարյանը պատասխանեց. ՛՛Ինչի մենք մենք այնքան աշխարահաքաղաքական երևույթներ ունենք՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ