21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել. Ջհանգիրյանն` ընդդիմությանը

 ”Ինձ մոտ տպավորությունն է, որ մեծամասնությունը կամ փոխել է կամ փոխում է իր տեսակետը, սակայն այստեղ գուցե այնքան մեղավոր չէ նախագիծը, ինչքան ներկայացումը, թող ների ինձ իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանը”,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով ”Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը: Նա նշեց, որ նախագծում որևէ բառ չկա քրեական օրենսգրքի մասին: ”Կարգազանցին չենք կարող պաշտոնական կեղծիքի համար քրեական պատասխանատվության ենթարկել, իսկ աղմկողին, վիրավորողին՝ խուլիգանոության համար: Չի կարելի այդպիսի բան թույլ տալ’’,- շեշտեց նա:

Ըստ Ջհանգիրյանի՝ քրեական օրենսգրքի կիրառման դեպքում քաղաքական մեծամասնությունը չի տուժելու, որովհետև թե դատախազը, թե բոլոր պաշտոնյաներն իրենցն են: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ նախագծով ընդամենը նախատեսվում է որպես խախտում ամրագրել նաև ուրիշի փոխարեն քվեարկելը և գրանցվելը: Ըստ նրա՝ եթե նախագիծն այսպես ներկայացվեր, դեմ ելույթներ չէին լինի: ‘’ Ընդդիմադիր հատվածում նստածներին կոչ եմ անում Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել: Փաստաբանը խոսում է դատի տալու, տնտեսագետը՝ կախելու, գնդակահարելու մսին: Պետք չի նման բաներ անել’’,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ