11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմությունը ձախողեց իր իսկ նախաձեռնությունը /վիդեո/

Ազգային ժողովում այսօր 18:30 նախաձեռնվել էր արտահերթ նիստ հրավիրել: Նիստը հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը ԴԱՀԿ-ի և մի քանի այլ օրենքների վերաբերյալ քննարկումների համար: Սակայն, ինչպես նախապես հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իրենց խմբակցությունը չմասնակցեց նիստին: Հավաքվել էր 44 պատգամավորի ստորագրություն, սակայն դահլիճում ներկաների թիվը 32 էր: սա նշանակում է, որ քվորում չկա, և նիստը չկայացավ:

ՀՅԴ խմբակցությունից ներկա էր միայն Արծվիկ Մինասյանը, ով ցանկանում էր վարման կարգով խոսել: Սակայն քանի որ նիստը չսկսվեց, ԱԺ նախագահն ասաց, որ չի կարող խոսել, ապա ժպտալով հարցրեց, թե նրանց խմբակցությունն ինչու է բոյկոտել: Գ. Սահակյանն ընդգծեց, որ առավոտից մի քանի անգամ դեռ ասվել է արտահերթ նիստի մասին, իսկ ընդդիմադիր պատգամավորները, որոնց թիվը գրեթե 60 է, կրկին բացակայում են:

Նշենք, որ նման դեպքերում տրվում է երեք ժամ, և եթե այս ընթացքում քվորում ապահովվի, նիստը կկայանա, սակայն պատգամավորները չսպասեցին, լքեցին դահլիճը: 

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ