11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գագիկ Ծառուկյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան՝ հրաժարվել են /վիդեո/

“Ծիրանենի” ցեղասպանության հիմնադրամի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանի խոսքով,  պատգամավորներից մինչեւ պաշտոնյաներ, չգիտես ինչու Ցեղասպանությունը ասոցացնում են բարեգործական ծրագրերի հետ: Հիմնադրամը հանդիպել է Ցեղասպանության վերապրած անձանց հետ, գրառել է նրանց պատմությունները եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պիտի տպագրվեն այդ հուշերը: Դրանք 8-ից 12 էջանոց լուսանկերներով գրքույկներ են լինելու՝ թուրքերեն եւ ռուսերեն լեզվով:

Տիկին Հովհաննիսյանը ծրագիրը ներկայացրել է պատկան մարմիններին. Այն հավանության է արժանացել, սակայն պետբյուջեի սղության պատճառով հնարավոր չէ ֆինանսավորել տպագրությունը: Այն մոտավոր կարժենա 5-6 մլն դրամ:

Լուիզա Հովհաննիսյանը դիմել է իր խոսքով մեծահարուստներին սկսած Գագիկ Ծառուկյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան: Բայց պարոնայք մեծահարուստները մերժել են: Միայն Ինեկոբանկի տնօրենն է աջակցել ծրագրին:

Թե ինչ են պատասխանել Լուիզա Հովհաննիսյանին՝ դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ