26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

1 տարում 287.000 $ պարգևավճար՝ Սյունիքի մարզպետարանում․ Yerkir.am

Yerkir.am գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի 2019 թ. պարգևատրման ֆոնդը կազմել է 89117.9 հազ. դրամ, իսկ խնայված ֆոնդից պարգևավճարների չափը 2018 թ. դեկտեմբեր ամսին կազմել է 18852.9 հազ. դրամ, 2019 թ.՝ 47781.0 հազ. դրամ:

Քանի որ պարգևատրման այլ հոդվածի կամ ֆոնդի մասին չկա հիշատակում՝  պատասխանից ենթադրելի է, որ 2018 թ. պարգևավճարները գոյացել են միայն խնայված միջոցներից՝ կազմելով 18.852.900 դրամ, իսկ ահա 2019 թ., Արարատի և Լոռու մարզպետարանների օրինակով, պարգևավճարների թիվը կտրուկ ավելացվել է լրացուցիչ եղանակով, այս պարագայում՝ ««տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրի 11001 միջոցառման շրջանակում», նշված «խնայված միջոցներին» (47.781.000 դրամին) գումարելով ևս 89.117.900 դրամ:

Նամակում նշված է նաև, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգևավճար չի ստացել: Հետևաբար՝ եթե Հունան Պողոսյանը խնայված ֆոնդից չի ստացել, փոխարենը ստացել է պարգևատրման՝ շուրջ երկու անգամ ավելի մեծ ֆոնդից, ապա ո՞րն է տարբերությունը կամ մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ Հունան Պողոսյանի դեմքը փրկելու քայլի իմաստը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ