14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Այդպիսի հռետորաբանությունը սովորաբար դիտարկվում է մանիպուլյատիվ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստայան քաղաքական վակխանալիան, որի հետ առերեսվում ենք ամենօրյա ռեժիմով, գնալով ավելի մեծ թափ է հավաքում:
Բանը հասել է նրան, որ չնայած, ապալեգիտիմները համաձայն են, որ ընտրախախտումներ են եղել, բայց մարազմն այն է, որ էդ խախտումներն արել են, ուշադրությո՛ւն, ընդդիմադիրները:
Քաղաքական գործընթացների պատմության մեջ նման սյուռ տաֆտալոգիա գոյություն չի ունեցել (բացի Թրամփի հայտնի զառանցանքը), ասեմ ավելին՝ քաղաքական տեսության մեջ բավական պարադոքսալ է հնչում այն իրավիճակը, երբ ամբողջ պետական ապարատը վերահսկող իշխանությունը հայտարարում է, որ ընտրական գործընթացի գլխավոր սպառնալիքը հենց ընդդիմությունն է եղել։ Այդպիսի հռետորաբանությունը սովորաբար դիտարկվում է մանիպուլյատիվ:
Հ.Գ․ Իրականում, որպեսզի պատկերը լինի բազմակողմանի և օբյեկտիվ, դրանց տրվի խորը ու համապարփակ գնահատական, ինչպես նաև ուսումնասիրվի ընթացող պրոցեսների ամբողջական շերտերը, առաջարկում եմ դիտել 1976 թվականին նկարահանված՝ «Отвратительные, грязные, злые», շեդևր ֆիլմը:
Հ.Հ. Գ. Ի դեպ ասեմ, որ ընտրությունների կազմակերպման, վերահսկման և արդյունքների ամփոփման հիմնական պատասխանատվությունը գրեթե բոլոր երկրներում իշխանության և նրա ձևավորած ինստիտուտների վրա է»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ