20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպանել են հայ ուսանողին

Կրասնոյարսկում սպանվել է Սիբիրի ֆեդերալ համալսարանի հայ ուսանողը: Ըստ հետաքննության հիմնական վարկածի` մարդասպանը տղային շփոթել է խոշոր գործարարի հետ: Այս մասին այսօր հայտնել է “РИА Новости”-ն:

17-ամյա Հովհաննես Սահակյանը սովորում էր առաջին կուրսում եւ սպորտի վարպետի թեկանծու էր:

Հունվարի 13-ին Սահակյանը հյուրընկալվել է գործարարի տանը, որի հետ նրա ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է: Երեկոյան տղային խնդրել են իջնել ցած եւ տաքացնել տանտիրոջ “Լեքսուսը”: Երբ տղան բացել է մեքենայի ետեւի դուռը, կրակել են նրա մեջքին, իսկ այնուհետեւ` գլխին:

Մարդասպանին հաջողվել է թաքնվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ