25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2024

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է

Սկսվել է Արմեն Աշոտյանի գործի դատաքննությունը։ Ժամանակ առաջ «Առավոտ»-ի՝ քաղբանտարկյալ է արդյոք Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան ասել էի, որ ճիշտ գնահատելու համար հարկավոր է սպասել դատական փուլին։ Եթե նախաքննության փուլում մարդուն պահում են կալանքի տակ պատճառաբանելով, թե ընթացքի վրա ազդելու հնարավորություն ունի, ապա դատաքննության փուլում նման վտանգը վերանում է էապես՝ բոլոր վկաները հարցաքննված են, […]

Ամեն ինչ անում են Գրիգորի Խաչատուրովին ոչ միայն փակի տակ պահելու, այլև դրանով վախեցնելու այն պոտենցիալ զինվորականներին, որոնք որևէ փուլում դիրքորոշում կարտահայտեն. Տիգրան Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն օրերս հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին: Նա նշել է, որ այդ գործերի շրջանակում գրեթե բոլոր ուղղություններով ավարտական տեսք ունեն, և, որ ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթներն ըստ ուղղությունների բաժանվել են: «Այն է՝ […]

Արմեն Աշոտյան ջան, ներիր որ սրանց դեռ չենք կարողացել հեռացնել․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ» ,-սա նախադասություն է, որ անընդհատ կրկնեցինք, ասացինք, գրեցինք․․Ինքս էլ շատերին ուղղեցի այս խոսքը, շատերը ՝ինձ մաղթեցին։ Միայն իմ ընկեր Արմեն Աշոտյանին ուժ չունեցա ասել այս խոսքերը, ասել այսպես հեռվից, վիրտուալ կամ՝ հրապարակավ , թեկուզ՝ առանձին գրությամբ։ Ուժ չգտա, […]

Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ զոհը

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Հիշեցնենք, մեկ օրվա ընթացքում երկրորդ զոհն է գրանցվում զինված ուժերում:

Հիվանդների համար աղոթքի մասին

– Հա՛յր, այժմ, երբ հիվանդ եմ, ի՞նչ կանոնի հետևեմ: – Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ […]

Հին Թաղասեռի կամուրջը

Պատմական ակնարկ Հին Թաղասեռ կամուրջը գտնվում է Հադրութի շրջանում: Այն ընկած է Պարզագետի աջ ու ձախ կողմերում և բավականին մեծ տարածություն է զբաղեցնում։ Այս կամուրջը կապում էր գյուղի երկու հատվածները, այստեղով էր անցնում Դիզակի մելիքանիստ Տողի ու շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ ընդհուպ մինչև Արաքս գետն ընկած բնակավայրերին կապող ճանապարհներից մեկը: Կամուրջի շինարարական արձանագրությունը փաստում […]

«Պրահյան դավադրություն» խաղադրույքը աշխատեց այնպես ինչպես պլանավորված էր․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվելի ժամանակահատված է մնացել Շառլ Միշելի պաշտոնավարմանը։ Շատ կուզենայի, որ վերոգրյալ նախադասության մեջ Միշելի փոխարեն կարողանայի գրել նիկոլի անունը։ Ցավոք, այսօրը դեռ դրա մասին չէ։ «Պրահյան դավադրություն» խաղադրույքը աշխատեց այնպես ինչպես պլանավորված էր՝ Արցախի ու Հայաստանի դեմ։ նիկոլի քավոր Միշելը կարողացավ նաև երկարացնել […]

2024-ը կարող է ամենաշոգը լինել /Տեսանյութ/

Bloomberg-ը հայտնում է, որ 2024-ը կարող է ամենաշոգը լինել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Նշվել է, որ ռեկորդային շոգի պատճառներից մեկը Էլ-Նինյո երեւույթն է՝ ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում։ Օվկիանոսի եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ավագ գիտաշխատող Մայքլ Մաքֆադենի խոսքով՝ Խաղաղ օվկիանոսում ջրի տաքացումը ուշացումով ազդում է Երկրի մակերեսի ջերմաստիճանի բարձրացման վրա։ […]

2027թ-ից նոր օրենքով այլևս չի կարելի ուտել նրանց միսը. /Տեսանյութ/

Հարավային Կորեան նոր օրենք է ընդունել, որի նպատակն է մինչև 2027 թվականը դադարեցնել շների սպանդն ու վաճառքը նրանց մսի համար։ Օրենքը նպատակ ունի վերջ դնել շան միս ուտելու դարավոր սովորությանը։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում շների միսը դուր չի եկել ընթրիքի մասնակիցներին: Հատկապես երիտասարդները խուսափում են դրանից։ Օրենքի համաձայն՝ արգելվելու է սպառման նպատակով շներ մեծացնելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի